Ազդեր
Էջեր՝
1234567891011121314
Back Forward
Փետրվարի 13-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը
ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը սիրով հրավիրում է մասնակցելու մեծանուն հայ ֆիզիոլոգ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԳԱ փոխնախագահ Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա ս.թ. մարտի 29-ին ժամը 13:00-ին Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի դահլիճում
2019թ. սեպտեմբերի 25-ից 27-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից Երևանում անցկացվելու է «Դատափորձագիտական գործունեության արդի հարցերը, դատական փորձագիտության և քրեագիտության ժամանակակից խնդիրները, զարգացման միտումներն ու հեռանկարները» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հիմնադրման 15-ամյակին
Ս/թ. սեպտեմբերի 26-ին ժամը 15:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության դահլիճում տեղի կունենա Հայկական հանրագիտարան հրատարակչության հրատարակած «Հայ երաժշտության հանրագիտարանի» շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում են Հովհաննես Այվազյանը (հանրագիտարանի գլխավոր խմբագիր), Աննա Ասատրյանը (հատորի պատասխանատու խմբագիր), Արամ Սաթյանը (Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ), Ալինա Փահլևանյանը (երաժշտագետ, ԵՊԿ-ի պրոֆեսոր)
2019թ. սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պող. 24) ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան կազմակերպում է Դ.Ի.Մենդելեևի պարբերական համակարգի 150-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 21-ին կազմակերպում է միջազգային գիտաժողով` նվիրված UNESCO-ի հռչակած փիլիսոփայության համաշխարհային օրվան: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru
ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտը 2019 թ. նոյեմբերի 26-ին կազմակերպում է գիտաժողով՝ նվիրված ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի 50-ամյակին: Լրացուցիչ տեղեկությունների համար՝ e-mail: jijyan@mail.ru
Էջեր՝
1234567891011121314
Back Forward