Ազդեր
Վեբինար նվիրված տեխնոլոգիաների փոխանցմանը և նորարարություններին Լեհաստանում տեղի կունենա 2022թ․ հունվարի 18-ին

   Վեբինարը տեղի կունենա 2022թ․ հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 18։00-ից 20:00։ Դիտարկվելու և քննարկվելու են հետևյալ թեմաները.Ովքե՞ր են Լեհաստանում հետազոտության և զարգացման ու նորարարության հիմնական դերակատարները: Ո՞ր հիմնական ճյուղերն ունեն հետազոտության և զարգացման արդյունքներին արժեք ավելացնելու ամենամեծ ներուժը: Ինչպե՞ս է կազմակերպվում տեխնոլոգիաների փոխանցումը Լեհաստանում և ինչպիսի՞ն է նրան աջակցող էկոհամակարգը: Վեբինարը կանցկացվի անգլերենով՝ առանց թարգմանության։ Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս հրավերը:
   
   Իմացեք ավելին բանախոսների և նրանց թեմաների մասին www.v4transfer.comկայքում։ Վեբինարին մասնակցելու համար գրանցվեք այստեղ՝ https://www.v4transfer.com/#register-on-event.
 
   Այս վեբինարը Network4Growth ծրագրի մի մասն է, որը ֆինանսավորվում է Վիշեգրադի միջազգային հիմնադրամի կողմից: