Ազդեր
Էջեր՝
1234567891011121314
Back Forward
Սույն թվականի մարտի 16-ին` ժամը 12:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Մարշալ Բաղրամյան պողոտա 24, 2-րդ հարկ), տեղի կունենա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
2018թ. ապրիլի 25-27-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կազմակերպում է պրակտիկ դասընթաց «R-ը կենսաինֆորմատիկայում. ուղեցույց սկսնակների համար» թեմայով, որի նպատակն է ուսանողներին և տվյալների մշակմամբ ու կենսաինֆորմատիկայով հետաքրքրվող գիտաշխատողներին ներկայացնել R հաշվողական լեզուն: Դասընթացը ներառում է R միջավայրում ծրագրավորման հիմունքները, ինչպես նաև կենսաբանական տվյալների վերլուծության հիմնական/տարածված համակարգչային փաթեթները
2018թ.-ի մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, Հայկական Մաթեմատիկական միությունը, Մաթեմատիկայի բանգավառում երիտասարդների համար մրցանակներ շնորհող Էմիլ Արթինի անվան կոմիտեն, Բերգենի համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի աջակցությամբ անց են կացնում Էմիլ Արթինի 120-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)
2018թ.-ի սեպտեմբերի 9-15-ը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՌԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը, Ռուս-Հայկական համալսարանը անց են կացնում միջազգային գիտաժողով `«Ռուս-Հայկական 7-րդ խորհրդակցություն մաթեմատիկական ֆիզիկայի, կոմպլեքս անալիզի և հարակից հարցերի գծով» նվիրվածՀՀ ԳԱԱ 75-ամյակին (Երևան, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.mathnet.ru/conf1298 կայքում
2018թ.-ի սեպտեմբերի 16-22-ը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը,Երևանի պետական համալսարանը անց են կացնում Ալեքսանդր Թալալյանի 90-ամյակին նվիրված «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ, VII » միջազգային գիտաժողով (Ծաղկաձոր, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://mathconf.sci.am/haa2018 կայքում
Էջեր՝
1234567891011121314
Back Forward