Ազդեր
Էջեր՝
123456789101112131415
Back Forward
2018թ. ապրիլի 25-27-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կազմակերպում է պրակտիկ դասընթաց «R-ը կենսաինֆորմատիկայում. ուղեցույց սկսնակների համար» թեմայով, որի նպատակն է ուսանողներին և տվյալների մշակմամբ ու կենսաինֆորմատիկայով հետաքրքրվող գիտաշխատողներին ներկայացնել R հաշվողական լեզուն: Դասընթացը ներառում է R միջավայրում ծրագրավորման հիմունքները, ինչպես նաև կենսաբանական տվյալների վերլուծության հիմնական/տարածված համակարգչային փաթեթները
2018թ.-ի մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը, Հայկական Մաթեմատիկական միությունը, Մաթեմատիկայի բանգավառում երիտասարդների համար մրցանակներ շնորհող Էմիլ Արթինի անվան կոմիտեն, Բերգենի համալսարանը, Երևանի պետական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Վ.Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի աջակցությամբ անց են կացնում Էմիլ Արթինի 120-ամյակին նվիրված միջազգային գիտաժողով (Երևան, Հայաստան)
2018թ.-ի սեպտեմբերի 9-15-ը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը, ՌԳԱ Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտը, Ռուս-Հայկական համալսարանը անց են կացնում միջազգային գիտաժողով `«Ռուս-Հայկական 7-րդ խորհրդակցություն մաթեմատիկական ֆիզիկայի, կոմպլեքս անալիզի և հարակից հարցերի գծով» նվիրվածՀՀ ԳԱԱ 75-ամյակին (Երևան, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.mathnet.ru/conf1298 կայքում
2018թ.-ի սեպտեմբերի 16-22-ը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը,Երևանի պետական համալսարանը անց են կացնում Ալեքսանդր Թալալյանի 90-ամյակին նվիրված «Հարմոնիկ անալիզ և մոտավորություններ, VII » միջազգային գիտաժողով (Ծաղկաձոր, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://mathconf.sci.am/haa2018 կայքում
2018թ. սեպտեմբերի 24-26-ը ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը կազմակերպում է պրակտիկ դասընթաց “R-ը կենսաինֆորմատիկայում. ուղեցույց սկսնակների համար” թեմայով, որի նպատակն է ուսանողներին և տվյալների մշակմամբ ու կենսաինֆորմատիկայով հետաքրքրվող գիտաշխատողներին ներկայացնել R հաշվողական լեզուն: Դասընթացը ներառում է R միջավայրում ծրագրավորման հիմունքները, ինչպես նաև կենսաբանական տվյալների վերլուծության հիմնական/տարածված համակարգչային փաթեթները
2018թ.-ի հոկտեմբերի 1-6-ը ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ա.Յու. Իշլինսկու անվան մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը, Գորիսի պետական համալսարանը, Արցախի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, անց են կացնում "Դեֆորմացվող միջավայրերի փոխազդեցության պրոբլեմները" 9-րդ միջազգային գիտաժողով (Գորիս, Հայաստան): Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://www.mechins.sci.am կայքում
Էջեր՝
123456789101112131415
Back Forward