Ազդեր
Էջեր՝
1234567891011121314
Back Forward
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան խոր վշտով հայտնում է, որ 2012թ.-ի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում` 81 տարեկան հասակում, վախճանվեց ականավոր մաթեմատիկոս, գիտության և կրթության խոշոր կազմակերպիչ, ՌԴ-ն գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Անդրեյ Գոնչառը: ՀՀ ԳԱԱ-ն ցավակցում է հանգուցյալի ընտանիքին և հարազատներին
2012թ. փետրվարի 1-ին կայացած թիվ 3/1681/ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն ընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Աննա Բոյաջյանը, Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն ընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Իրինա Մելիքսեթյանը, Ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն ընտրվեց տեխնիկական գիտությունների դոկտոր Նիկոլայ Կնյազյանը
2012թ. փետրվարի 8-ին կայացած թիվ 4/1682/ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արտակ Մկրտչյանը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Հարությունյանը
2012թ. հունիսի 24-ից հուլիսի 1-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, Երևանի պետական համալսարանը, ՀՀ մշակույթի նախարարության "Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն" ՊՈԱԿ-ը և Արցախի պետական համալսարանը կազմակերպում են միջազգային գիտաժողով` "Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային ժառանգությունը" խորագրով: Միջազգային գիտաժողովի մասին համապարփակ տեղեկատվություն կարելի է ստանալ armheritage.sci.am կայքից:
2012 թ. սեպտեմբերի 14-ինԵրևանում ՀՀ ԳԱԱ հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կկազմակերպի միջազգային գիտաժողով` նվիրված Զմյուռնիայի կոտորածների 90-րդ տարելիցին
2012 թ.-ի սեպտեմբերի 7-12-ը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը և ԵՊՀ-ն Երևանում կազմակերպում են "Ստոխաստիկ և PDE մեթոդները ֆինանսական մաթեմատիկայում" թեմայով միջազգային գիտաժողովը
2012 թ. սեպտեմբերի 2-9-ը ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտը Երևանում կազմակերպում է "Ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ մաթեմատիկական ֆիզիկայում" թեմայով 8-րդ միջազգային գիտաժողովը
2012 թ. հոկտեմբերի 5-ին Երևանում ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը Հայաստանի գրողների միության հետ համատեղ կկազմակերպի միջազգային գիտաժողով` "Ազգային կերպարը և ազգային գրականության ինքնատիպությունը" թեմայով
2012թ.-ի հոկտեմբերի 9-12-ը ՀՀ ԳԱԱ ՖԱ բաժանմունքը և ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում կազմակերպում են "Լազերային ֆիզիկա-2012" միջազգային կոնֆերանսը

2012թ.-ի հոկտեմբերի 25-28-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը կկազմակերպի երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողով` "Հայաստանի և հարակից երկրների ազգաբանություն և հնագիտություն" թեմայով
2012 թ.-ի հոկտեմբերի 25-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ մյուս ինստիտուտների և Երևանի պետական համալսարանի հետ համատեղ կկազմակերպի միջազգային գիտաժողով` նվիրված հայ տպագրության 500-ամյակին
2012թ. հունվարի 25-ին կայացած թիվ 2/1680/ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահրամ Հակոբյանը, Տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Վլադիմիր Հարությունյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու Հայկ Դեմոյանը
Ս.թ. հոկտեմբերի 26-ին` ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կայանալու է զեկուցում "Բարակ թաղանթային արեգակնային մարտկոցների զարգացման հեռանկարներ" թեմայով:
2011 թ. դեկտեմբերի 21-ին կայացած թիվ 15/1677/ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանը, Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արսեն Հախումյանը, Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Սահակյանը, Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն ընտրվեց երկրաբ
2011 թ. դեկտեմբերի 16-ին կայացած թիվ 13/1675/ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում Բուսաբանության ինստիտուտի տնօրեն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը, Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն ընտրվեց կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու Պավել Ավետիսյանը, Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Սաֆրաստյանը
Էջեր՝
1234567891011121314
Back Forward