Ազդեր
Էջեր՝
1234567891011121314
Back Forward
2012թ.-ի սեպտեմբերի 15-23-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է Երիտասարդ աստղագետների միջազգային 4-րդ դպրոց
2013թ.-ի հոկտեմբերի 8-11-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը Աշտարակում կազմակերպում է "Լազերային ֆիզիկա-2013" միջազգային կոնֆերանսը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.ipr.sci.am կայքում:
2012թ.-ի սեպտեմբերի 25-29-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը Բյուրականում կազմակերպում է "Աստղագիտական ժառանգություն և հասարակություն" Ա. Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովը
2013թ. հոկտեմբերի 15-16 տեղի կունենան հանդիսավոր միջոցառումներ նվիրված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) հիմնադրման 70-ամյակին
2013 թ. նոյեմբերի 20-21-ը ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Երևա¬նում համատեղ կազմակերպում են երիտասարդ գիտնականների գիտաժողով «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին
2013 թ. նոյեմբերին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Երևանում կազմակերպում է Հանրապետական գիտաժողով` նվիրված ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 70-ամյակին
2013թ. դեկտեմբերի 3-4-ը ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն կազմակերպում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյում կազմավորված փորձագիտական տվյալների բազաների կազմակերպչական և գիտագործնական փորձի ուսումնասիրությունը, դրանց համադրումը հանրապետությունում առկա դատափորձագիտական բազաների հետ: Հանրապետությունում առկա դատափորձագիտական տվյալների բազաների` եվրոպական դատափորձագիտական տվյալների բազաներում ինտեգրման նախադրյալները» թեմայով երիտասարդական գիտաժողով
2012թ. մարտի 13-ին ժամը 11:00-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը և ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան մշակույթի կենտրոնը կազմակերպում են "Հայաստան-Իրան. 20 տարի համագործակցության ճանապարհով" գիտաժողով, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում
2012թ. հոկտեմբերի 9-ից 12-ը ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Քիմիական և երկրի մասին գիտությունների բաժանմունքը և ՀՀ Գիտության պետական կոմիտեն կազմակերպում են "Քիմիական ֆիզիկայի արդի խնդիրները" միջազգային գիտաժողով, նվիրված ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի 50-ամյակին: Այդ գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա նաև ակադ. Ն.Մ. Էմանուելի անվ. "Օքսիդացում, օքսիդային սթրես և հակաօքսիդիչներ" երիտասարդ գիտնականնե
2012 թ.-ի հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտը, ՀՀ Տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՌԴ Տեսական և կիրառական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՌԳԱ մեխանիկայի պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում են "Հոծ միջավայրի մեխանիկայի արդի պրոբլեմներ" թեմայով երրորդ միջազգային գիտաժողովը` նվիրված ակադեմիկոս Ն. Խ. Հարությունյանի 100-ամյակին
2013 թ.-ի հունիսի 18-20-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Երևանում կազմակերպում է Հանրապետական գիտաժողով` նվիրված Հայկական հարցի միջազգայ¬նացման 1912-1923 թթ. փուլին:
2013 թ. հուլիսի 15-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը Արզականում կազմակերպում է Երիտասարդ գիտաշխատողների XXXIV գիտական նստաշրջան` նվիրված ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի 70-ամյակին:
2013թ. սեպտեմբերի 23-24-ը ՀՀ ԳԱԱ Երիտասարդ գիտնականների խորհուրդը և ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում են երիտասարդական գիտաժողով "Բույսերի արտադրության ինովացիոն տեխնոլոգիաների ժամանակակից հիմնախնդիրները" թեմայով` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին, որը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Գ.Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում:
2013թ.-ի սեպտեմբերի 23-27-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է "RREPS-13" (ՌԴ Տոմսկի Ճարտարագիտական hամալսարանի հետ համատեղ) և ''Meghri-13'' միջազգային գիտաժողովներ: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.iapp.am կայքում:
2013 թ.-ի սեպտեմբերի 23-27-ը ՀՀ ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտւտը անց է կացնում ''Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ` CSIT-2013'' 9-րդ միջազգային գիտաժողով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://iiap.sci.am կայքում:
2013 թ. սեպտեմբերի 27-29-ը ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը Երևանում կազմակերպում է Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական ութերորդ նստաշրջանը և համերգ` նվիրված ՀՀ ԳԱԱ 70-ամյակին:
2013թ. սեպտեմբերի 27-29-ը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Երևանում կազմակերպում է Միջազգային երիտասարդական գիտաժողով "Շրջակա միջավայրի հիմնահարցերը և ազգաբնակչության ռիսկի խմբերի առանձնացումը" թեմայով:
2013թ.-ի սեպտեմբերի 27-28-ը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը կազմակերպում է Գ.Ա.Ասկարյանի անվ. երիտասարդ գիտնականների միջազգային դպրոց: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.iapp.am կայքում:
2013 թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի հետ կազմակերպում է Միջազգային գիտաժողով` նվիրված Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին
2013թ. հոկտեմբերի 1-4-ը ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" գիտաարտադրական կենտրոնը ք. Երևանում կազմակերպում է երիտասարդ գիտնականների 2-րդ միջազգային գիտաժողով «Երիտասարդների ավանդը կենսատեխնոլոգիայի զարգացման գործընթացում»` նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 70 ամյակին:
2013 թ.-ի հոկտեմբերի 1-4-ը ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտւտը, ՀՀ կիրառական և տեսական մեխանիկայի ազգային կոմիտեն, ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Կիրառական և տեսական մեխանիկայի ռուսական ազգային կոմիտեն, Ռուսաստանի ազգային ակադեմիայի դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկայի գիտական խորհուրդը, Ռւսաստանի ազգային ակադեմիայի մեխանիկայի պրոբլեմների Ա.ՅՒ.Իշլինսկու անվան ինստիտուտը, Երևանի պետական համալսարանը, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը, Երևանի ճարտարապետության և շինարարությա
2013 թ.-ի հոկտեմբերի 7-11-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը և Հայկական աստղագիտական ընկերությունը Բյուրականում կազմակերպում են "Ակտիվ գալակտիկական միջուկների բազմալիքային շրջահայություններ և ուսումնասիրություն" IAU 304 սիմպոզիումը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.iaus304.aras.am, www.bao.am կայքերում:
Էջեր՝
1234567891011121314
Back Forward