Ազդեր
Էջեր՝
1234567891011121314
Back Forward
2012թ.-ի նոյեմբերի 6-7-ը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը Երևանի Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտի հետ համատեղ կկազմակերպի միջազգային գիտաժողով` "Հայաստան և Չինաստան. 20-ամյա համագործակցություն քաղաքականության, տնտեսության, լեզվի և մշակույթի ոլորտներում" թեմայով
2012թ.-ի նոյեմբերի 16-ին` ժամը 11.00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում կայանալու է զեկուցում "Հիգսի բոզոնի որոնումը CERN-ի Մեծ հադրոնային կոլայդերի գիտափորձերում" թեմայով
2012թ.-ի 4-րդ եռամսյակում ՀՀ ԳԱԱ "Հայկենսատեխնոլոգիա" ԳԱԿ (ՀՀ, Աբովյան, ՄԱԿ) անց է կացնում համատեղ սեմինար ՄԳՏԿ կատարողների մասնակցությամբ
2011թ. նոյեմբերի 23-ի թիվ 12/1674/ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում կայացան ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների տնօրենների ընտրություններ: ՀՀ ԳԱԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն ընտրվեց բանասիրական գիտությունների դոկտոր Վազգեն Համբարձումյանը, "Հայկենսատեխնոլոգիա" գիտաարտադրական կենտրոնի տնօրեն ընտրվեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը
2011թ.-ի նոյեմբերի 15-17-ը Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ՀՀ կառավարության հովանու ներքո կազմակերպելու է միջազգային գիտաժողով` "Անին միջնադարյան Հայաստանի քաղաքական և քաղաքակրթական կենտրոն" խորագրով: Գիտաժողովում նախատեսվում է հետևյալ հիմնախնդիրների քննարկումը` Անիի պատմաքաղաքական դերը և նշանակությունը, Անիի ճարտարապետությունը և մշակույթը, Անին միջնադարյան Հայաստանի հոգևոր-եկեղեցական կենտրոն, Արհեստագործությունը և առևտուրը Անիում
2011թ.-ի նոյեմբերին ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտը անց է կացնում Երիտասարդ հայ արվեստաբանների վեցերորդ գիտաժողով (instart@sci.am)
2011թ.-ի նոյեմբերին ՀՀ ԳԱԱ Մ.Աբեղյանի անվ. գրականության ինստիտուտը անց է կացնում «Հայ գիրքը և հայ գրականությունը» կոնֆերանս` նվիրված Հայ տպագիր գրքի 500-ամյակին (litinst@sci.am)
2011թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 15.00-ին, ՀՀ ԳԱԱ Նախագահության նիստերի դահլիճում կարդացվելու է զեկուցում "Նանոչափագիտությունը որպես նանոտեխնոլոգիաների հանգուցային օղակ": Զեկուցող` պրոֆ. Պ. Ա. Թոդուա (Մակերևույթի և վակուումի հատկությունների ուսումնասիրման գիտահետազոտական կենտրոն, Մոսկվա, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ)
2011 թ.-ի հունիսին ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվ. տնտեսագիտության ինստիտուտը անց է կացնում "Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները" հանրապետական գիտական նստաշրջան (nas_ie@sci.am)
2011թ.-ի մայիսին ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտը անց է կացնում գիտական նստաշրջան` նվիրված Հ.Աճառյանի ծննդյան 135-ամյակին (instlingv@sci.am)
2011թ.-ի մայիսին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտը անց է կացնում "Թուրքիայի պատմության հրատապ խնդիրները" միջազգային գիտաժողով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ http://orient.sci.am կայքում
Էջեր՝
1234567891011121314
Back Forward