Ազդեր
2022թ․ հուլիսի 6-ին COST Ասոցիացիան Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) հետ համատեղ կազմակերպում է առցանց սեմինար նվիրված COST գործողություններին

Առցանց սեմինար նվիրված COST գործողություններին


 

2022թ․ հուլիսի 6-ին COST Ասոցիացիան Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի (ԳՆԳԱԿ) հետ համատեղ կազմակերպում է առցանց սեմինար նվիրված COST գործողություններին:

COST գործողությունը միջառարկայական հետազոտական ցանց է, որը միավորում է գիտնականներին և նորարարներին՝ 4 տարվա ընթացքում իրենց նախընտրած թեման ուսումնասիրելու համար:

COST գործողությունները բաց են գիտության և տեխնոլոգիայի բոլոր ոլորտների համար, նրանք կազմված են գիտնականներից, ՓՄՁ-ներից, պետական հաստատություններից և այլ համապատասխան կազմակերպություններից կամ շահագրգիռ կողմերից: 

COST գործողություններին նվիրված սեմինարը տեղի կունենա 2022թ․ հուլիսի 6-ին, Երևանի ժամանակով առավոտյան ժամը 11:00-ին՝ Zoom հարթակի միջոցով: 

Zoom հանդիպման հղումը կուղարկվի գրանցված մասնակիցներին:  

Գրանցման հղում՝ https://forms.gle/mzDraN1zWWZr9siYA 

Գրանցման վերջնաժամկետն է 2022թ․ հուլիսի 4-ը, ժամը 17:00։ 

Միջոցառման օրակարգը: