Ազդեր
Ս.թ. նոյեմբերի 24-ին, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) և ՀՀ ԳԱԱ-ն՝ ՀՀ Գիտության կոմիտեի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ, կազմակերպում են Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS - Հայաստան պորտալի շնորհանդես – միջոցառումը: Գրանցման վերջնաժամկետն է 2021թ. նոյեմբերի 17-ը

   Ս.թ. նոյեմբերի 24-ին, Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնը (ԳՆԳԱԿ) և ՀՀ ԳԱԱ-ն՝ ՀՀ Գիտության կոմիտեի և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ, կազմակերպում են  Եվրամիության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի և EURAXESS - Հայաստան պորտալի շնորհանդես – միջոցառումը, որը տեղի կունենա Մատենադարանի գիտաժողովների դահլիճում:
   Նոյեմբերի 12-ին ստորագրվելու է «Հորիզոն Եվրոպա» ծրագրին Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, որի շրջանակներում Հայաստանի կազմակերպությունները հնարավորություն կստանան մասնակցելու «Հորիզոն Եվրոպա» ծրագրի գրեթե բոլոր մրցույթներին, ինչպես նաև հանդես գալ որպես նախագծերի համակարգողներ: Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն Եվրոպա» ծրագիրը և մասնակցության հնարավորությունները, ինչպես նաև EURAXESS Հայաստանի պորտալը: 
   Գրանցվելու  համար խնդրում ենք անցնել հետևյալ հղումով

   Գրանցման վերջնաժամկետն է 2021թ. նոյեմբերի 17-ը:

   Միջոցառման նախնական օրակարգը: