Հայտարարություններ
Էջեր՝
1234567891011
Back Forward
Ս/թ սեպտեմբերի 30-ին ժամը 15:00-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ) տեղի կունենա «Հովհաննես Թումանյան. հանրագիտարանի» շնորհանդեսը: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»
Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2020թ. հունվարի 24-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 25-ին, ժամը 18.00-20.00-ը, «ՄԱՏՈՒՌ»-հոգեհանգստի սրահում (հասցե` ք.Երևան, Ֆուչիկի 27/34, Մալայան աչքի հիվանդանոցի դիմաց): Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24) ժամը 12.00-13.30-ը: Ցավակցում ենք հարազատներին և բարեկամներին
Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2019թ. դեկտեմբերի 12-ին 95 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Բորիս Կարապետի Կարապետյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը 18:00-ից «Մեմորիալ» սգո սրահում՝ Այվազովսկու փողոց 14/4 (նախկին թաղման բյուրո), հրաժեշտի արարողությունը`դեկտեմբերի 16-ին ժամը 13.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24)
Հայաստանի Հանրապետության ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ 2019թ. դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Դավիթ Մհերի Սեդրակյանը: Հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին, ժամը 18.00-20.00-ը Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին ժամը 12.00-ին ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե՝ Մարշալ Բաղրամյան պող., 24)
Փետրվարի 13-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությունը
ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը սիրով հրավիրում է մասնակցելու մեծանուն հայ ֆիզիոլոգ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ԳԱ փոխնախագահ Վիկտոր Բարդուղիմեոսի Ֆանարջյանի 90-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի կունենա ս.թ. մարտի 29-ին ժամը 13:00-ին Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի դահլիճում
Էջեր՝
1234567891011
Back Forward