Կազմակերպություններ
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք
Մասնագիտացում՝ Ֆիզիկա. պինդ մարմնի ֆիզիկա, ակուստաֆիզիկա, միջուկային ֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա, հեղուկ բյուրեղների ֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, ակուստիկա, նյութագիտություն, գիտահետազոտական սարքերի մշակում
Հիմնադրման տարեթիվ՝ 1980թ.
Տնօրեն՝ թղթ. անդամ, ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր
Մկրտչյան Արտակ Հենրիկի
Հասցե՝ ք. Երևան 0014, Հր. Ներսիսյանի փ. 25
Հեռախոսահամար՝ (+374 10) 245896
Ֆաքս՝ (+374 10) 248575
Էլեկտրոնային փոստ՝ amkrtchyan {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://www.iapp.sci.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

Էլեկտրամագնիսական ճառագայթման (մյոսբաուերյան, ռենտգենյան, օպտիկական ճառագայթներ, գերբարձր հաճախություն) և տարրական մասնիկների (նեյտրոններ, էլեկտրոններ, պոզիտրոններ) փոխազդեցությունը պինդ մարմնի հետ արտաքին ազդակների (ձայնական ալիքներ, ջերմաստիճանային գրադիենտ, էլեկտրական, մագնիսական և էլեկտրամագնիսական դաշտեր) առկայությամբ, ձայնական դաշտերի միջոցով ցածրջերմաստիճանային պլազմայի պարամետրերի կառավարում, արտաքին ազդակների (ձայնական ալիքներ, ջերմաստիճանային և էլեկտրամագնիսական դաշտեր) առկայության պայմաններում ֆիզիկական համակարգերի փուլային անցումների ուսումնասիրություն աղետների տեսության շրջանակներում, արտաքին գործոնների (ճնշում, ձայնական ալիքներ, էլեկտրական և մագնիսական դաշտեր) ազդեցությունը նյութերի (կիսահաղորդիչներ, կիսահաղորդչային տարասեռ կապեր, բարձրջերմաստիճանային գերհաղորդիչներ, հեղուկ բյուրեղներ) ֆիզիկական, էլեկտրաֆիզիկական և կոնտակտային հատկությունների վրա, հակադարձ խնդիրներ պինդ մարմնի սպեկտրադիտման մեջ, ձայնագիտություն, նյութագիտություն, կենսաբանական օբյեկտների միջև տեղեկատվության փոխանակում: