Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ
Հովհաննիսյան Ռաֆաել Հովսեփի
Մասնագիտացում՝ Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
Ծննդավայր՝ ք.Երևան, Հայաստան
Ծննդյան ամսաթիվ՝ 22/03/1940
Մահվան ամսաթիվ՝ 21/10/2011
Անդամակցություն՝ Թղթակից անդամ
Կրթություն

Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1964): Կենս.գ.դ. (1988), պրոֆ. (2004), թղթակից անդամ (2006)

Պաշտոններ

ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրենի խորհրդատու (2006թ. առ այսօր): Հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ: Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի գիտական գծով փոխնախագահ (2002թ. առ այսօր)

Այլ կազմակերպությունների անդամակցություն

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի, Միջազգային էկոլոգիական ակադեմիայի, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի,Ազգային անվտանգության պրոբլեմների գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ է

Պարգևներ

Համամիութենական հիդրոկենսաբանական ընկերության, Սևանի քաղաքային և գործադիր խորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մարդը և բնությունը» հանձնաժողովի պատվոգրեր