Ազդեր
2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ


2024թ․ մարտի 28-30-ը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը անցկացնելու են «Հայաստանը որպես քաղաքակրթական խաչմերուկ․ պատմամշակութային առնչություններ» թեմայով միջազգային գիտաժողով։

Գիտաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի առնչությունները հարևան պետությունների և ժողովուրդների հետ, Հայոց պետականության խաղացած դերը տարածաշրջանում։ Գիտաժողովի ընթացքում քննարկվելու են նաև տարածաշրջանի պետությունների և ժողովուրդների պատմության, մշակույթի վերաբերյալ հիմնահարցերը։ 

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը (լինելու է համաժամանակյա թարգմանություն)։ 

Զեկուցումների տևողությունը` մինչև 15 րոպե

Զեկուցումների դրույթները կտպագրվեն մինչև գիտաժողովի անցկացումը։ Զեկուցված նյութերը կրկնակի գրախոսումից և հրատարակության երաշխավորումից հետո տպագրվելու են առանձին ժողովածուով։  

Գիտաժողովի կազմկոմիտեն կհոգա արտերկրի այն մասնակիցների ծախսերը (ճանապարհածախս, կեցություն, սնունդ), որոնց մասնակցության հայտը կհաստատվի։ 

Խնդրում ենք Ձեր մասնակցության վերաբերյալ հայտը մինչև 2024թ․ հունվարի 30-ը ուղարկել հետևյալ էլ․ հասցեին՝ conferencearm@gmail.com։

Գիտաժողովի հայտը կարող եք ներբեռնել և լրացնել այս հղման ներքո։ 

Ստացված հայտերն անցնելու են մասնագիտական դիտարկման փուլ։ Դիտարկման արդյունքների վերաբերյալ հայտատուները կտեղեկացվեն մինչև 2024թ․ փետրվարի 15-ը։

 
Գիտաժողովի թեմատիկ ուղղությունները

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները ներառվելու են մասնագիտական հետևյալ բաժանմունքներում՝

  1. Հայոց նորագույն պատմություն և մշակույթ
  2. Հայաստան և տարածաշրջանի երկրներ. պատմամշակութային կապեր
  3. Քաղաքական և տնտեսական զարգացումները տարածաշրջանում նորագույն շրջանում
  4. Հայկական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը տարածաշրջանում

Գիտաժողովի կազմկոմիտեն իրավասու է մերժելու այն հայտերը, որոնք չեն համապատասխանում գիտաժողովի պահանջներին:                                                     

Գիտաժողովի կազմկոմիտե