ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
02/03/2018
ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալ

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, աշխարհահռչակ ֆիզիկոս Յուրի Հովհաննիսյանին շնորհվել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի բարձրագույն պարգևը՝ Լոմոնոսովի անվան մեծ ոսկե մեդալը 2017թ-ի համար: Որոշումը կայացվել է սույն թվականի փետրվարի 27-ին` ՌԴ Գիտությունների ակադեմիայի նախագահության նիստում:

Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի Գ. Ն. Ֆլերովի անվան Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար Յուրի Հովհաննիսյանն այս պարգևին արժանացել է «բարդ միջուկների փոխազդեցության ոլորտում հիմնարար հետազոտությունների և գերծանր տարրերի «Կայունության կղզիների» գոյության հիպոթեզի էքսպերիմենտալ հաստատման համար»: 

ՌԳԱ նախագահության նիստում ներկայացնելով Յուրի Հովհաննիսյանի գիտական նվաճումները` ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Օսիպովն ասել է.«ՌԳԱ ակադեմիկոս Յուրի Ցոլակի Հովհաննիսյանը միջուկային ֆիզիկայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական է: Նա հայտնի է համաշխարհային գիտական հանրությանը Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակի նոր տարրերի սինթեզի և հատկությունների ուսումնասիրության վերաբերյալ էքսպերիմենտալ հետազոտություններով: Ակադեմիկոս Գ.Ն. Ֆլերովի հետ համատեղ մեր երկրում Յուրի Հովհաննիսյանը նոր գիտական ուղղության` ծանր իոնների ֆիզիկայի գիտատեխնիկական և էքսպերիմենտալ բազայի ստեղծողն է: Այս ոլորտում կատարած հետազոտությունների համար նա ավելի վաղ արժանացել է Ռուսաստանի Դաշնության պետական պարգևի: 

20180302_1.jpg
Ինչպես հայտնի է, բնական գիտության հիմնարար խնդիրներից մեկը կապված է միջուկների զանգվածների սահմանների որոշման հետ: Իր հերթին, քիմիական տարրերի գոյության սահմանները, ըստ ժամանակակից տեսակետների, որոշվում են ատոմային միջուկի անկայունությամբ: Այս առումով, բարդ միջուկների փոխգործակցության մեխանիզմի, ծանր իոնների հզոր արագացուցիչների ստեղծման, միջուկային փոխակերպումների հազվադեպ գործընթացների ուսումնասիրման յուրահատուկ մեթոդի մշակման վերաբերյալ Յուրի Հովհաննիսյանի հետազոտությունները հանգեցրել են խոշոր արդյունքների:  Դրանց թվում հարկ է նշել` մեծ ամպլիտուդայի միջուկների կոլեկտիվ շարժման վրա, ինչպիսիք են միաձուլումը և բաժանումը,  միջուկային մատերիայի կառուցվածքի ազդեցության էքսպերիմենտալ ապացույցը, նոր դասի ռեակցիաների բացահայտումը` զանգվածային միջուկների սառը միաձուլումը, որը համաշխարհային պրակտիկայում օգտագործվում է շուրջ 40 տարի 107-113 ատոմային համարներով ամենածանր տարրերի սինթեզման և հատկությունների ուսումնասիրման համար:

Կալցիում-48 հազվադեպ իզոտոպի իոնների փնջի գործողության ներքո տաք միաձուլման ռեակցիաներում գերծանր միջուկների ոլորտում բեկումը հանգեցրեց 114,115,116,117 և 118 ատոմային համարներով ծանր տարրերի սինթեզմանը:  2000-2010 թթ-ին գերծանր տարրերի մի ամբողջ ընտանիքի բացահայտումը,  այդ ընտանիքի անդամների` 52 նոր նեյտրոնաավելցուկային նուկլիդների ատոմային հատկությունների մանրամասն որոշումը դարձան միջուկների քարտեզում «Կայունության կղզիների» գոյության առաջին և ուղղակի էքսպերիմենտալ ապացույցը, ինչը տեսականորեն կանխատեսվել էր մոտ 50 տարի առաջ: Ֆիզիկայի և քիմիայի միջազգային միությունների (IUPAP, IUPAC) որոշմամբ  նոր տարրերը ներառված են Դ.Ի. Մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղյուսակում: Ծանր միջուկների և ատոմների հետազոտություններում Յուրի Հովհաննիսյանի ունեցած մեծ ներդրման համար 118 ատոմային համարի ամենածանր տարրը կոչվեց «Օգանեսոն»:

Յուրի Հովհաննիսյանի գաղափարի հիման վրա աշխարհի այլ երկրների միջազգային գիտական դպրոցներում ստեղծվում են նոր միջուկային ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ և մշակվում են կայունության սահմաններում միջուկների ուսումնասիրության վերաբերյալ լայնածավալ աշխատանքների ծրագրեր: Դուբնայի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտում ավարտին է մոտենում աշխարհում առաջին «Գերծանր տարրերի ֆաբրիկայի»` յուրահատում արագացուցիչ համալիրի ստեղծումը, որը կդառնա ծանր տարրերի ուսումնասիրման կենտրոն: Բացի այն, որ դա բոլոր հետազոտությունները բարձրացնում է նոր մակարդակի վրա, այն ամրապնդում է ռուսական գիտության առաջատարությունը և միջազգային կապերը»:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
02.03.2018թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
22/10/2025

Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. խնդիրներ և առաջարկներ
1lurer.am
21/10/2025

Խոջիվանքի Պատմական Գերեզմանատունը՝ Սամվել Կարապետյանի Գրքում
golosarmenii.am
19/10/2025

Որդան կարմիրի հողի մակերես դուրս գալու շրջանն է. գիտարշավի մասնակիցները հաշվառել են միջատներին
1lurer.am
18/10/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
Կայքը հաճախել են
7 512 003

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:49, 29/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: