Կազմակերպություններ
Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք
Մասնագիտացում՝ Աստղաֆիզիկա
Հիմնադրման տարեթիվ՝ 1946թ.
Տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ.
Միքայելյան Արեգ Մարտինի
Հասցե՝ Արագածոտնի մարզ 0213, գ. Բյուրական
Հեռախոսահամար՝ (+374 91) 195914
Ֆաքս՝ (+374 10) 569281
Էլեկտրոնային փոստ՝ aregmick {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://www.bao.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

Ակտիվ կորիզներով և ակտիվության այլ ձևերով օժտված գալակտիկաների հայտնաբերում և ուսումնասիրություն, Առաջին և Երկրորդ Բյուրականյան սպեկտրային շրջահայության արտագալակտիկ օբյեկտների ուսումնասիրություն, գալակտիկաների համակարգերի դիտողական և տեսական հետազոտություն, ներառյալ գալակտիկաների կոմպակտ և լայն խմբերը, օբյեկտների էվոլյուցիայի վրա ակտիվ գործընթացների ազդեցության ուսումնասիրում:
Աստղառաջացման տիրույթների ուսումնասիրություն, ներառյալ մեր Գալակտիկայի երիտասարդ անկայուն օբյեկտները, աստղասփյուռների և նրանց բնորոշ բնակչության՝ անկայուն և բռնկվող աստղերի, H-ալֆա առաքումային աստղերի, տարաբնույթ ակտիվությամբ, այդ թվում, նաև անիզոտրոպ օպտիկական շիթերով օժտված երիտասարդ աստղերի, ինչպես նաև միգամածությունների հայտնաբերում և ուսումնասիրություն, Բյուրականյան սպեկտրալ շրջահայությունների կապույտ աստղային օբյեկտների և ուշ դասի աստղերի հայտնաբերում և ուսումնասիրություն:
Աստղաֆիզիկայի հրատապ խնդիրների մաթեմատիկական մոդելավորում, տիեզերական օբյեկտների սպեկտրերի մեկնաբանում, պատահական անհամասեռ միջավայրում ճառագայթման տեղափոխման տեսություն, դիտողական կոսմոլոգիայի, այդ թվում նաև տիեզերական տարբեր հիեռարխիկ մակարդակների պատկանող օբյեկտների առաջացման ու էվոլյուցիայի խնդիրներ:
Աստղագիտական սարքաշինություն, այդ թվում, աստղադիտակների և աստղագիտական աշտարակների ու գմբեթների նախագծում և կառուցում: