Կազմակերպություններ
Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ
Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման հիմնհարցերը
Հիմնադրման տարեթիվ՝ 1955թ.
Տնօրեն՝ թղթ. անդամ, տնտ.գ.դ., պրոֆեսոր
Հարությունյան Վլադիմիր Լիպարիտի
Հասցե՝ ք. Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի փ. 15
Հեռախոսահամար՝ (+374 10) 581971
Ֆաքս՝ (+374 10) 569281
Էլեկտրոնային փոստ՝ nas_ie {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://www.economics.sci.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

- մակրոտնտեսական հիմնախնդիրներ և ֆինանսներ. ներառում է մասնավորապես հետևյալ թեմաները` հակաճգնաժամային միջոցառումներն աշխարհում և Հայաստանում, հարկման և հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման ուղիները ՀՀ-ում, ձեռնարկատիրության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում, հարկային բեռի գնահատման հիմնահարցերը և հավասարաչափ բաշխման խնդիրները ՀՀ-ում, ՀՀ մակրոտնտեսական իրավիճակի բարելավման հիմնախնդիրները` հակաճգնաժամային արդյունավետ մեխանիզմների մշակման համատեքստում:
- տնտեսության իրական հատվածի հիմնախնդիրներ. ՀՀ ագրարային ոլորտի արտադրական գործընթացների տնտեսավարման ձևերի կարգավորման հիմնախնդիրների լուծման ուղիները, լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքների գնահատումը:
- ծառայությունների ոլորտի զարգացում և սոցիալժողովրդագրական հիմնախնդիրներ. էլեկտրոնային պետության և տեղեկատվական հասարակության ձևավորման տնտեսական հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները ՀՀ-ում, սոցիալական և ժողովրդագրական զարգացումները  Հայաստանի Հանրապետությունում:
- տեսական հետազոտությունների և տնտեսագիտական մտքիպատմություն. կանաչ և տրանսֆերտային տնտեսությունների առաջնային զարգացումը որպես հասարակության զարգացման և աղքատության հաղթահարման կարևորագույն ուղի, հայ տնտեսագիտական մտքի հիմնական հոսանքները 19-րդ դարի 70-90–ական թվականներին:

Հիմնական արդյունքներ

- Հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ և ուշագրավ աշխատություններ` Վ.Հարությունյանի «Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամ. պատճառներ, հակաճգնաժամային միջոցառումներ և դասեր»-ը, Յու.Սուվարյանի, Վ.Հարությունյանի, Վ.Սարգսյանի, Վ.Խաչատրյանի «Գիտակրթական համակարգը և տնտեսական զարգացումը», Հ.Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները ՀՀ-ում», «Նշանավոր տնտեսագետների տողանը. գիտակենսագրական ուրվագծեր. հետքեյնսյան շրջան և մինչքեյնսյան շրջան» երկհատորյակը, «Հայ տնտեսագետներ»-ը և այլն:
- Պարբերաբար հրատարակվում են «Սոցիալ-տնտեսական զարգացման արդի հիմնախնդիրները ՀՀ-ում» գիտաժողովների նյութերի ժողովածուները:
- Գիտական թեմաների շրջանակներում կատարված ուսումնասիրությունների և մշակումների արդյունքները եզրակացությունների և առաջարկությունների տեսքով ներկայացվում են ՀՀ կառավարություն: