Նորություններ
19/09/2017
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանին շնորհվեց «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը

    ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, Օպտիկայի հայկական տարածքային կոմիտեի նախագահ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արամ Պապոյանին շնորհվեց  Օպտիկայի միջազգային հանձնաժողովի «Գալիլեո Գալիլեյի» մրցանակը Տոկիոյում օգոստոսի 21-25-ը անցկացված Օպտիկայի միջազգային հանձնաժողովի (International Commission for Optics, ICO) 24-րդ կոնգրեսի պլենար նիստի ընթացքում:  Արամ Պապոյանն այս մրցանակին արժանացել է 2015թ-ին «Ալկալի ատոմների բարձր լուծունակության սպեկտրասկոպիայի ոլորտում իր կարևոր նվաճումների և Հայաստանում փորձարարական ատոմային ֆիզիկայի առաջմղման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար»:

20170919_1.jpg


   Կոնգրեսի պլենար նիստի ընթացքում Արամ Պապոյանը  500–ից ավելի լսարանի առաջ հանդես է եկել մրցանակի թեմայի վերաբերյալ «Selective Reflection of Light as a Spectroscopic Tool» 30 րոպեանոց զեկուցմամբ: Նա կոնգրեսի ընթացքում բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել ոլորտի առանցքային ներկայացուցիչների հետ: «Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ոլորտի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատում Հայաստանի նվաճումներն ու ներուժը օպտիկայի և ֆոտոնիկայի ասպարեզում և միտված են նպաստելու մեր երկրում ոլորտի զարգացմանն ու միջազգային ինտեգրմանը»,- ասաց Արամ Պապոյանը:

medal.jpg

    Կոնգրեսի բացման արարողությանը ներկա են եղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոն կայսրուհի Միչիկոյի հետ: Բացման արարողությունից հետո Ճապոնիայի կայսրն ու կայսրուհին կազմակերպել են ընդունելություն պաշտոնատար անձանց համար, որին հրավիրվել է նաև Արամ Պապոյանը:

    ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
    19.09.2017թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  12:19, 16/09/2021

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ -
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ -
Այլ ակադեմիաներ Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում