Նորություններ
07/11/2023
Հոբելյանական գիտաժողով՝ նվիրված մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին

Սույն թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24, 2-րդ հարկ) կմեկնարկի հոբելյանական գիտաժողով՝ նվիրված մեծավաստակ գրականագետ, ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանի ծննդյան 100-ամյակին։ Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը և Երևանի պետական համալսարանը։

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն նոյեմբերի 9-ին՝ Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետում և նոյեմբերի 10-ին՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում։

Գիտաժողովի ընթացքում գրականության ոլորտի անվանի գործիչները, նաև ուսանողներ Հայաստանից և արտերկրից կներկայացնեն շուրջ 3 տասնյակ զեկուցումներ՝ նվիրված Էդվարդ Ջրբաշյանի գիտական և կրթական գործունեությանը և նրա թողած հարուստ ժառանգությանը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․11․2023թ․