Նորություններ
05/10/2023
ՀՀ ԳԱԱ-ում ներկայացվեցին «SEVAMOD2․ Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում» ծրագրի արդյունքները

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Սևանա լճի վերաբերյալ հայ-գերմանական համատեղ եռամյա հետազոտության արդյունքները» աշխատաժողովը։ Հանդիպման ժամանակ ներկայացվեցին «SEVAMOD2․ Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների 

ստեղծում» ծրագրի արդյունքները։ Ծրագիրը ֆինանսավորվել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից և իրականացվել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի և ՀՀ ԳԱԱ 

Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ համագործակցությամբ։ 

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունեցին ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը, ՀՀ շրջակա 

միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի Շրջակա միջավայրի հետազոտությունների Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի ղեկավար Կառստեն Ռինկեն։

Շեշտվեց ծրագրի կարևորությունը ՀՀ կառավարության կողմից որոշումների ընդունման գործընթացում՝ որոշումների  

գիտական հետազոտությունների վրա հիմնված լինելու տեսանկյունից։

Աշխատաժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ գիտական կենտրոնների, Հեմհոլցի կենտրոնի լճային հետազոտությունների բաժնի գիտաշխատողները, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Սևանա լճի շրջակա 

միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագրի ներկայացուցիչները հանդես եկան զեկուցումներով՝ ներկայացնելով Սևանա լճի քիմիական կազմի վերաբերյալ վերջին բացահայտումները, Սևանա լճում ֆիտոպլանկտոնի

բնութագրումը,  զոոպլանկտոնի ներկա վիճակը, Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգի մեխանիզմները, Սևանա լճի մոդելավորումը, լճի հիդրոքիմիական և իզոտոպային վերլուծությունները, EU4Sevan ծրագրի արդյունքները։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05․10․2023թ․

Լուսանկարներ