Նորություններ
15/05/2023
Տեղի կունենա ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորի շնորհանդեսը

Սույն թվականի մայիսի 16-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (Մարշալ Բաղրամյան 24) տեղի կունենա ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Աղասյանի «Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագրքի 2-րդ հատորի շնորհանդեսը:

«Արվեստի պատմություն. կերպարվեստ» դասագիրքը բաղկացած է երեք հատորից, հայերեն լեզվով շարադրված ոչ թարգմանական առաջին դասագիրքն է։ Այն ընդգրկում է եվրոպական Վերածննդի դարաշրջանից մինչև XIX դարն ավարտող համաշխարհային (այդ թվում՝ հայկական) կերպարվեստի համառոտ պատմությունը։ Դասագրքի 2-րդ հատորը լույս է տեսել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երաժշտական և արվեստի դպրոցների համար ուսումնամեթոդական գրականության մշակում և հրատարակում» ծրագրի շրջանակներում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
15․05․2023թ.