Новости
19/06/2017
Աշխարհահռչակ բուսաբան Արմեն Թախտաջյանի անունն արդեն ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ցուցատախտակում է

    Հունիսի 16-ին ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտում տեղի ունեցավ  հանդիսավոր արարողություն` նվիրված ՀՀ ԳԱԱ բուսաբանական ինստիտուտի` աշխարհահռչակ բուսաբան, ֆիլոգենետիկ և էվոլյուցիոնիստ ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի անունով անվանակոչմանը:
    Միջոցառման մասնակիցները ողջունեցին ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի անվանակոչումն անվանի գիտնականի անունով` ընդգծելով նրա հսկայական ավանդը համաշխարհային գիտության մեջ, Հայաստանում բուսաբանության զարգացման գործում: Արմեն Թախտաջյանի անունը կրող ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի ցուցատախտակը տեղադրվեց Երևանի բուսաբանական այգու մուտքի մոտ:

20170619-1.jpg
    Ողջույնի ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ  ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը, ՀՀ ԳԱԱ Բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռուբեն Հարությունյանը, ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ժիրայր Վարդանյանը, Ռուսական բուսաբանական ընկերության փոխնախագահ պրոֆեսոր Լեոնիդ Ավերյանովը, ԵՊՀ-ի բուսաբանության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լիա Օսիպյանը, Արմեն Թախտաջյանի դուստր Ալլա Մովսեսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության  գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Լևոն Մարդոյանը:
    Արմեն Թախտաջյանի կյանքի և գործունեության մասին պատմեց Թախտաջյանի աշակերտ կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլիոնորա Գաբրիելյանը:
    ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի անվանակոչումը հաստատված է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 4-ի որոշմամբ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
19.06.2017թ.

Фотогалерея


Сайт последний раз обновлялся:  16:31, 30/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск