Նորություններ
05/04/2023
ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտում տեղի կունենա համագործակցության նորաստեղծ հարթակի շնորհանդեսը

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում ստեղծվել է համագործակցության նոր հարթակ։ Սույն թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 16:00-ին, տեղի կունենա նորաստեղծ հարթակի շնորհանդեսը։ 

Հարթակի նպատակն է աջակցել տարբեր ընկերություններում ծագող մաթեմատիկական խնդիրների լուծմանը:

Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ ԳԱԱ ղեկավարության և ՀՀ-ում գործող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
05.04.2023թ.