Новости
10/05/2017
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն անվանակոչվեց աշխարհահռչակ բուսաբան Արմեն Թախտաջյանի անունով

    ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտն այսուհետ կրում է 20-րդ դարի խոշորագույն բուսաբան-էվոլուցիոնիստ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Թախտաջյանի անունը: Այս որոշումը ՀՀ կառավարությունն ընդունեց սույն թվականի մայիսի 4-ին:

    Արմեն Թախտաջյանը  Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի և Հայաստանի Գիտություների ազգային ակադեմիայի ակադեմիկոս էր, ՌԴ ԳԱ, ԱՄՆ ԳԱ, Լոնդոնի Լինևյան ընկերության, Գերմանիայի Լեոպոլդինի անվ. բնագետների, Լեհաստանի և Նորվեգիայի ակադեմիաների իսկական անդամ:

20171005-1.jpg

    Նա ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր էր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, Ժողովուրդների բարեկամության շքանշաններով, «Անձնվեր աշխատանքի համար» և ՀՀ ԳԱԱ «Ոսկե» մեդալներով, Վ.Կոմարովի և Ռ. Ալերտոնի անվան մրցանակներով:

    Արմեն Թախտաջյանի կողմից ստեղծված բուսական աշխարհի էվոլուցիոն համակարգը ոչ միայն ընդունված է գիտական բուսաբանական հասարակության կողմից, այլ նաև համարվում է լավագույնը և ամենաարժանահատը: Արմեն Թախտաջյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում բուսաբանական գիտության զարգացման գործում:  Նրա շնորհիվ հայաստանյան բուսաբանական դպրոցը համարվում է առաջադեմ դպրոցներից մեկն աշխարհում: Մեծանուն գիտնականի աջակցությամբ Հայաստանում զարգացել են բուսաբանական աշխարհի ժամանակակից գիտության այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են սիստեմատիկան, պալինոլոգիան, կարիոլոգիան:

10.05.2017թ.
ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն



Сайт последний раз обновлялся:  21:23, 27/11/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск