Նորություններ
29/06/2020
Հայաստանի EURAXESS ազգային պորտալը հասնանելի է առցանց

    2019 թվականի սեպտեմբերից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան ԵՄ «Հորիզոն 2020» EURAXESS-Armenia նախագծի շրջանակներում անդամակցում  է Եվրոպական EURAXESS ցանցին։
    «EURAXESS – Գիտնականները շարժման մեջ» Եվրահանձնաժողովի նախաձեռնությունն է, որն ուղղված է աջակցելու գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը՝ ըստ այդմ, նպաստելով Եվրոպական գիտական տարածքի զարգացմանը: EURAXESS ցանցի հիմնական նպատակն է դյուրինացնել գիտնականների համաեվրոպական շուկայի ձևավորման գործընթացը` տրամադրելով անվճար տեղեկատվական ծառայություններ և բարձրորակ աջակցություն գիտնականների կարիերայի առաջընթացին նպաստելու համար:
    EURAXESS նախաձեռնության անբաժան մասն են կազմում անդամակցող երկրների ազգային պորտալները, որոնք պարունակում են համապարփակ տեղեկատվություն տվյալ երկրի,  գիտնականների շարժունության  և կարիերայի զարգացման համար անհրաժեշտ պայմանների, նոր աշխատատեղերի, կարիերայի զարգացման հնարավորությունների և համատեղ ծրագրերի մասին։
   Ուրախությամբ  հայտնում ենք Ձեզ, որ EURAXESS-Armenia նախագծի շրջանակներում մշակված Հայաստանի EURAXESS ազգային  պորտալն արդեն հասնանելի է առցանց. https://www.euraxess.am/