Новости
23/09/2019
ՀՀ ԳԱԱ-ում տեղի կունենա առաջին համաժամ առցանց համերգը՝ Հայաստանի և Իտալիայի երգչախմբերի մասնակցությամբ

    Սույն թվականի սեպտեմբերի 24-ին՝ ժամը 20։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության սրահում (Երևան, Մ. Բաղրամյան պողոտա 24), տեղի կունենա «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Իտալիայի Վենետիկի Սուրբ Մարկոսի «Cappella Marciana» երգչախմբի համաժամ համերգը՝ նվիրված հայ մեծանուն երգահան Կոմիտասի 150-ամյակին: Համերգը յուրահատուկ է նրանով, որ «Cappella Marciana» երգչախումբը ելույթ է ունենալու Իտալիայից: 
    Համատեղ առցանց կատարումները հնարավոր կդառնան ցածր հապաղման տեսաձայնային համակարգի (LOLA -LOw LAtency audio visual streaming system) միջոցով: Առցանց համերգն իրականացվելու է հետազոտական և կրթական եվրոպական GEANT ցանցի միջոցով, որը հնարավորություն է տալիս աշխարհի տարբեր անկյուններից համատեղ աշխատել իրական ժամանակում՝ առանց նշանակալից աղավաղման կամ հետաձգման: Համերգի տեխնիկական ապահովումը կիրականացնեն Հայաստանի ASNET-AM և Իտալիայի GARR գիտական և կրթական ազգային ցանցերը:
    Նմանատիպ համերգ Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
23.09.2019թ.


Сайт последний раз обновлялся:  16:23, 31/03/2020

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Новости - Конференции - Публикации в прессе - Объявления - Фотогалерея
Газета "Гитутюн" - Фонды - Юбилеи - Публикации - Веб ресурсы - Другие академии
Университеты - Линдау - Карта сайта - Поиск