Նորություններ
06/02/2019
ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվեց Լիլիթ Ղազանչյանը

   Սույն թվականի փետրվարի 6-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվեց իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Ղազանչյանը:
   Լիլիթ Ղազանչյանը ծնվել է 1982թ-ին` Երևանում: 2008թ-ին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը` իրավագիտություն: 2015թ-ին ստացել է իրավագիտության թեկնածուի գիտական աստիճան

20190206_1_body.jpg
   Լիլիթ Ղազանչյանը 3 մենագրության,  27 գիտական հոդվածի հեղինակ է: Նա Հայ-ռուսական համալսարանի 063  Իրավագիտության մասնագիտական խորհրդի անդամ է, ինչպես նաև «Юридический факт» научный юридический журнал (ՌԴ ) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   06.02.2019թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում