Նորություններ
17/10/2018
ՀՀ ԳԱԱ-ի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում

   ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում սույն թվականի հոկտեմբերի 18-ին` ժամը 10:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում, կմեկնարկի  Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի նիստը:
   Նույն օրը` ժամը 17:30-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, տեղի կունենա հանդիսավոր նիստ` նվիրված ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   17.10.2018թ.