Նորություններ
01/03/2018
«ՀՀ տարածքում կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման գիտամեթոդական հիմունքները» թեմայով սեմինար ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում

   2018թ. մարտի 1-ին ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղի է ունեցել ՀՀ բնապահպանության նախարարության և ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի համատեղ կազմակերպած «ՀՀ տարածքում կենսոլորտային պահպանավայրերի ստեղծման գիտամեթոդական հիմունքները» թեմայով տեղեկատվական սեմինար և «Կենսոլորտային պահպանավայրերը՝ որպես կլիմայի փոփոխության, մեղմման և հարմարվողականության տարածաշրջանային մոդել» նախագծի մեկնարկային հանդիպում, որն իրագործվում է «Միխաիլ Սուխոֆֆ հիմնադրամի» (ԳԴ) աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը, նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կ. Իսախանյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վ. Գևորգյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ա. Հարությունյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների

20180301_main.jpg

նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զ. Զեյթունցյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի բնապահպանության ոլորտի, ինչպես նաև բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջունելով հյուրերին ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանը շնորհակալություն է հայտնել գերմանական «Միխայիլ Սուխով» հիմնադրամին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կենսոլորտային պահպանավայրերի ոլորտի միջազգային փորձի փոխանցման և համագործակցության պատրաստակամության համար, ինչպես նաև Հայաստանի գործընկերներին՝ աշխատաժողովի կարևորության գիտակցման, մասնակցության և հետագա համագործակցության պատրաստակամության համար: Նախարարը նշել է, որ Հայաստանը, որպես Կովկասյան էկո-տարածաշրջանի հարուստ կենսաբազմազանություն ունեցող երկիր, դեռևս անցյալ դարի 90-ական թվականներից ցուցաբերել է կայուն հետաքրքրություն ՅՈՒՆԵՍԿՕ-ի

20180301_body1.jpg

Կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգի նկատմամբ և այսօր ունենալով բոլոր անհրաժեշտ նախադրյալները, պատրաստակամ է առարկայական և գործուն քայլեր ձեռնարկել այդ հայեցակարգի շրջանակներում միջազգային փորձի ուսումնասիրման և Հայաստանում դրա տեղայնացման հեռանկարներն ու հնարավորությունները քննարկելու ուղղությամբ: «Հայաստանը վերջին տասնամյակում փորձել է բավարար չափով ապահովել այն ելակետային օրենսդրական և ինստիտուցիոնալ նախապայմանները, որոնք անհրաժեշտ են կամ կարող են մեր երկրում նպաստել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսոլորտային պահպանավայրերի հայեցակարգի զարգացմանը»,-հայտնել է նախարարը:

20180301_body2.jpg

«Մենք գիտակցում ենք, - հավելել է Ա.Մինասյանը, որ Կենսոլորտային պահպանավայրերը, որպես ժամանակակից և բազմակողմ մասնակցային կառավարման մոդելներ, կարող են ապահովել տնտեսության տարբեր ոլորտների ներդաշանակեցված կայուն զարգացում, այդ ոլորտների միջև փոխգործակցության նոր մշակույթ և փոխադարձ օգուտներ, սակայն միաժամանակ գիտակցում ենք նաև, որ զարգացող կամ անցումային տնտեսություն ունեցող

20180301_body3.jpg

տարածաշրջաններում այս կառավարման մոդելի լիարժեք տեղայնացումը կարող է պահանջել տևական ժամանակ և մեծ ջանքեր։ Մեր հեռանկարային զարգացման պատկերացումները կարող են և փոքր ինչ ամբիցիոզ թվալ, սակայն վստահ ենք, որ դրանք կարող ենք իրականություն դարձնել՝ սերտորեն համագործակցելով միջազգային հանրության և հեղինակավոր կառույցների հետ, ովքեր նույնպես բարձր են գնահատում Հայաստանի բնաշխարհը, բնական ժառանգությունը, հարուստ կենսաբազմազանությունը, համայնքային յուրահատկություններն ու մշակույթը»:

ՀՀ բնապահպանության նախարարություն



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում