Նորություններ
08/11/2017
Հայաստանի և Սփյուռքի գիտնականները որոշեցին ամրապնդել իրենց գիտական հարաբերությունները հանուն Հայաստանի գիտության և կրթության զարգացման

   Հայաստանի և Սփյուռքի գիտնականները որոշեցին ամրապնդել իրենց գիտական հարաբերությունները հանուն Հայաստանի գիտության և կրթության զարգացման: Նոյեմբերի 8-ին ՀՀ ԳԱԱ-ում անցկացված կլոր սեղան քննարկման ընթացքում հնչեցին առաջարկություններ` փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման, երիտասարդ կադրերի պատրաստման և մասնագիտացման, համատեղ գիտաժողովների կազմակերպման վերաբերյալ:
   «Ես մեր գիտական հանրության անունից ողջունում եմ Սփյուռքում աշխատող գործընկերներին` հանրահայտ գիտնականներին, ովքեր եկել են Հայաստան և մեզ հետ քննարկում են գիտությունը զարգացնելու ուղիները: Մեր նպատակն է երիտասարդ և ոչ երիտասարդ գիտնականների միջև ամրապնդել համագործակցությունը` ի փառս Հայաստանի գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացման: Սփյուռքում աշխատող երիտասարդ գիտնականների և Հայաստանի գիտնականների միջև ստեղծվել է կապ, որի շնորհիվ եղել են տարբեր տիպի գիտաժողովներ, թեմատիկ քննարկումներ»,- իր ողջույնի ելույթում ասաց ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:

20171109_body.jpg


   Ներկայացվեցին Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի (ASDA), Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST), Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) դերը գիտության և կրթության զարգացման գործում և երիտասարդ գիտնականների առաջընթացի համար  նրանց ընձեռած հնարավորությունները:
   Սփյուռքի գիտնականները, բարձր գնահատելով Հայաստանի գիտական պոտենցիալը, պատրաստակամություն հայտնեցին աջակցել Հայաստանում գիտության և կրթության ոլորտի բարելավմանը:  
Կլոր սեղան-քննարկումն անցկացվեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովի շրջանակներում, որը նվիրված էր Հայկական առաջին հանրապետության 100-ամյակին:

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   08.11.2017թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում