Նորություններ
18/10/2017
Տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ գիտական ամսագրերի գլխավոր խմբագիրների ընտրություններ

   Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում անցկացվեցին «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Երկրի մասին գիտություններ», «Աստղաֆիզիկա»  ամսագրերի, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականի, ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիրների ընտրությունները:
   «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն ֆիզիկամաթեմատիկական  գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը:

20171018_5.jpg
   «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Երկրի մասին գիտություններ» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆիկ Մելքոնյանը:

20171018_2.jpg
   «Աստղաֆիզիկա»  ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Նիկողոսյանը:

20171018_1.jpg
   ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը:

20171018_3.jpg
   ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Արամ Քոսյանը:

20171018_4.jpg

   ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
   18.10.2017թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում