Նորություններ
02/05/2025
Արտասահմանյան անդամների գիտական զեկուցումները ԳԱԱ-ում

ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովին մասնակցեցին արտասահմանյան անդամներ Վալերի Պետրոսյանը (ՌԴ), Տանիել Դանելյանը (Ֆրանսիա), Արմեն Սեդրակյանը (Գերմանիա, Լեհաստան), Սերգեյ Կազարյանը (Մեծ Բրիտանիա), Հենրիկ Շահգոլյանը (Շվեդիա), Վլադիմիր Հարությունյանը (ՌԴ):

 

Ապրիլի 23-ին կայացած գիտական նստաշրջանի ընթացքում ԳԱԱ արտասահմանյան անդամները հանդես եկան զեկույցներով: 

Վալերի Պետրոսյան (Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր պրոֆեսոր, քիմիական անվտանգության ոլորտում ՄԱԿ-ի փորձագետ)՝ «Երկիր մոլորակին անհրաժեշտ է էկոկատարսիս» (Планете Земля необходим Экокатарсис): 

 

Տանիել Դանելյան (Ֆրանսիայի Լիլի համալսարանի պրոֆեսոր)՝ «Շերտագրության կարևորությունը զանգվածային անհետացումների, անցյալի կլիմայի փոփոխության և Երկրի համակարգի գիտությունը հասկանալու համար» (The importance of Stratigraphy in understanding mass extinctions, past climate change and Earth System Science):

 

Արմեն Սեդրակյան (Ֆրանկֆուրտի առաջադեմ ուսումնասիրությունների ինստիտուտի անդամ և Վրոցլավի համալսարանի պրոֆեսոր) ՝ «Կոմպակտ օբյեկտներ և գրավիտացիոն ալիքներ» (Compact objects and gravitational waves): 

Սերգեյ Կազարյան (Լոնդոնի Կայսերական քոլեջի պրոֆեսոր)՝ «Նոր ըմբռնում FTIR սպոկտրոսկոպիկ պատկերման տեսանկյունից» (New Insight from FTIR Spectroscopic Imaging):  

Հենրիկ Շահղուլյան (Շվեդիայի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր)՝ «Նվազագույն գործվածքով նորաձև գլխարկ պատրաստելու մաթեմատիկան» (The Mathematics of Crafting a StylishHat with Minimal Fabric):

  

Վլադիմիր Հարությունով (ՌԳԱ քիմիական ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնի Ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող)՝ «Հեռանկարային ոչ կատալիտիկ գործընթացներ գազերի քիմիայում» (Перспективные некаталитическиепроцессы в газохимии)։ 

 

Նստաշրջանի ընթացքում հանդես եկավ նաև ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Արսեն Առաքելյանը «AMADEE-24 Mars անալոգային առաքելության կենսաբժշկական արդյունքներ» զեկուցմամբ։

ԳԱԱ արտասահմանյան անդամներն ակտիվ համագործակցում են ԳԱԱ կազմակերպությունների հետ, աջակցում երիտասարդ կադրերի վերապատրաստման գործում և իրականացնում համատեղ գիտական ծրագրեր: Այսպես, Տ. Դանիելյանը ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների և Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտների հետ համատեղ մասնակցում է ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳ GREATPAL և BAZOUM ծրագրերին: Աջակցում է երիտասարդ գիտնականների վերապատրաստման գործընթացին, այդ թվում` ERASMUS+ ծրագրի շրջանակներում: Ս. Կազարյանի և ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի համագործակցության արդյունքում կենտրոնում բացվել է նոր լաբորատորիա: Նրա աջակցությամբ Լոնդոնի կայսերական քոլեջում 1 երիտասարդ գիտնական անցել է վերապատրաստում:

ՀՀ ԳԱԱ միջազգային կապերի և երիտասարդական ծրագրերի վարչություն