Սույն թվականի փետրվարի 6-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, ՀՀ ԳԱԱ  օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի  պաշտոնում ընտրվեց քիմիական գիտությունների դոկտոր Արթուր Հարությունյանը: 
    Արթուր Հարությունյանը ծվնել է 1957թ-ին` Բաքվում: 1980թ-ին ավարտել է  Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական գործ բաժինը: 1995թ-ին ստացել  է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2017թ-ին` դոկտորի  գիտական աստիճան:

    1988 - 2015թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական  քիմիայի ինստիտուտում` նախ որպես  կրտսեր գիտաշխատող, ապա` ավագ  գիտաշխատող: 2015-2018թթ. աշխատել է Հայ-ռուսական համալսարանում` գիտական  ծրագրերում:
   2019թ-ի հունվարի 8-ից   ՀՀ ԳԱԱ Օրգանական և  դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Հակաուռուցքային  միացությունների սինթեզ»-ի  լաբորատորիայի վարիչն էր: 
  ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
  06.02.2019թ.