Նորություններ
06/02/2019
ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Արթուր Հարությունյանը

   Սույն թվականի փետրվարի 6-ին` ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, ՀՀ ԳԱԱ օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց քիմիական գիտությունների դոկտոր Արթուր Հարությունյանը:
   Արթուր Հարությունյանը ծվնել է 1957թ-ին` Բաքվում: 1980թ-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական գործ բաժինը: 1995թ-ին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, 2017թ-ին` դոկտորի գիտական աստիճան:

20190206_body.jpg
   1988 - 2015թթ. աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում` նախ որպես  կրտսեր գիտաշխատող, ապա` ավագ գիտաշխատող: 2015-2018թթ. աշխատել է Հայ-ռուսական համալսարանում` գիտական ծրագրերում:
   2019թ-ի հունվարի 8-ից   ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի «Հակաուռուցքային միացությունների սինթեզ»-ի  լաբորատորիայի վարիչն էր:

  ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն
  06.02.2019թ.



Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:16, 18/09/2020

Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - COVID-19 - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Հրապարակումներ մամուլում - Հայտարարություններ - Լուսանկարներ
«Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ - Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ
Համալսարաններ - Լինդաու - Կայքի քարտեզ - Որոնում