Անդամներ / Ակադեմիկոսներ
Թարվերդյան Արշալույս Պողոսի
Մասնագիտացում՝ Գյուղատնտեսական մեքենաշինություն
Ծննդավայր՝ ՀՀ Վայոց ձորի մարզ, գյուղ Ելփին
Ծննդյան ամսաթիվ՝ 15/10/1945
Անդամակցություն՝ ակադեմիկոս
Հեռ.՝ (374 10) 52 45 41
Ֆաքս՝ (374 10) 56 23 21
Էլեկտրոնային փոստ՝ rector {[ at ]} asau.am, tarverdyan {[ at ]} anau.am
Կրթություն

Ավարտել է նախկին Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի գյուղատնտեսության մեքենայացման ֆակուլտետը (1968 թ.): Տեխ. գիտ. թեկնածու (1979 թ.), դոցենտ (1983 թ.), տեխ. գիտ. դոկտոր (1997 թ.), պրոֆեսոր (2002 թ.), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2006 թ.), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2011 թ.), ՀՀ ԳԱԱ իսկական անդամ (2014 թ.)

Պաշտոններ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր (1998թ.-ից): Համատեղությամբ (0,5 դրույք) նյութերի դիմադրության ամբիոնի պրոֆեսոր

Հիմնական հրապարակումներ

185 գիտական աշխատության հեղինակ է, այդ թվում` 8 մենագրության (որոնցից մեկը լույս է տեսել ԳԴՀ-ում` անգլերեն լեզվով), 2 դասագրքի և 33 գյուտի