Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ
Ռշտունի Վահան Հարությունի
Մասնագիտացում՝ Պատմություն
Ծննդավայր՝ Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին)
Ծննդյան ամսաթիվ՝ 06/02/1894
Մահվան ամսաթիվ՝ 04/02/1970
Անդամակցություն՝ Թղթակից անդամ
Կրթություն

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1915), Թբիլիսիի պոլիտեխնիկական ին-տը (1924): Պ.գ.դ., պրոֆ. (1944): Թղթ. անդ. (1956):

Պաշտոններ

Դասավանդել է Թավրիզի (1915–1916), Ախալցխայի (1916–1918), Սուխումի (1918–1919), Թբիլիսիի (1919–1924) հայկ. դպրոցներում, Երևանի կուսդպրոցում (1924–1930): ԵՊՀ-ի դասախոս (1925–1930), պրոֆ. (1944-1970), ԽՍՀՄ պատմության ամբիոնի վարիչ (1930–1970): ԽՍՀՄ ԳԱ հայկ. մասնաճյուղի պատմության և նյութական մշակույթի ին-տի (1938–1943), ՀՀԳԱԱ պատմության ին-տի (1943–1954) ավ. գիտաշխատող:

Պարգևներ

Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1946):