Անդամներ / Վախճանված թղթակից անդամներ
Աբրահամյան Աշոտ Արսենի
Մասնագիտացում՝ Լեզվաբանություն
Ծննդավայր՝ գ. Շահրիզ (այժմ՝ գ. Գեղամավան, ՀՀ Գեղարքունիքի մարզ)
Ծննդյան ամսաթիվ՝ 17/09/1918
Մահվան ամսաթիվ՝ 15/04/1985
Անդամակցություն՝ Թղթակից անդամ
Կրթություն

Ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ին-տը (1943): Բ.գ.դ. (1963), պրոֆ. (1964): Թղթ. անդ. (1977)

Պաշտոններ

Հրազդանի շրջանի գյուղական ուսուցիչ (1937–1944): Երևանի Խ.Աբովյանի անվ. հայկ. մանկավարժական ին-տի դասախոս (1944–1948), դոց. (1948–1964), պրոֆ. (1964–1985), հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ (1960–1985): ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվ. լեզվի ին-տի ժամանակակից հայոց լեզվի (1951–1959), հայկ. համաբարբառի (1977–1985) բաժինների վարիչ

Պարգևներ

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով

Այլ տվյալներ

ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1965)