Ինովացիոն առաջարկներ
Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք

Ջերմային նեյտրոնների համար կառավարվող աշխատանքային բնութագրիչներով ակուստամոնոքրոմատոր

N Ներդրումային ծրագրի անվանումը Ջերմային նեյտրոնների համար կառավարվող աշխատանքային բնութագրիչներով ակուստամոնոքրոմատոր
1. Ոլորտը

Նյութերի մագնիսական հատկությունների և նանոկառուցվածքների ուսումնասիրման, իոնիզացնող ճառագայթների ձևավորման և ախտորոշման, նեյտրոնային թերապիա, նեյտրոնային ռեակտորներ և այլն

2. Ծրագրի կարճ նկարագիրը

Մշակվել է ջերմային նեյտրոնների ակուստամոնոքրոմատոր, որի աշխատանքային պարամետրերն են` էներգիայի փոփոխման տիրույթը՝ 0.03-0.2 էՎ, ֆոկուսային հեռավորության փոփոխման տիրույթը՝ -∞-ից +∞, անկյունային բացվածքը՝ 10’-30, մոդուլյացիայի հաճախությունը՝ 0-20 կՀց։ Մոնոքրոմատորը կվարցի միաբյուրեղ է, որում գրգռված են ակուստիկական տատանումները, ունեն պատրաստման պարզ տեխնոլոգիա և հնարավորություն՝ կառավարելու նեյտրոնների դիֆրակցիոն պրոցեսները տարածության և ժամանակի մեջ: Առավելությունները՝ ունի մաքսիմալ ինտենսիվություն, կառավարելի աշխատանքային պարամետրեր, բարձր կայունություն ռադիոակտիվ միջավայրում:

3. Ծրագրի տևողությունը 2 – 3 տարի
4. Ծրագրի իրականացման վայրը ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ
5. Ծրագրի արժեքը (ԱՄՆ դոլար) 70.000
6. Պահանջվող ներդրումները (ԱՄՆ դոլար) 62.000
7. Սեփական ներդրումները (ԱՄՆ դոլար) 8.000
8. Ստեղծվող աշխատատեղերը Ծրագրի սկզբում Ծրագրի ավարտին
4-5 7-9
9. Նախագծի հետգնման ժամկետը 2 - 3 տարի
10. Ներդրումային ծրագրի տարեկան եկամտաբերությունը Ոչ պակաս, քան 30%
11. Հիմնական ծախսային հոդվածների բացվածքը
  • Ջերմային նեյտրոնների աղբյուրի ձեռքբերում (40.000$):
  • 0-ից մինչև 40ՄՀց էլեկտրամագնիսական տատանումների գեներատորների մշակում և պատրաստում (2.000$):
  • Բյուրեղների մշակման և հետազոտման սարքավորումների արդիականացում (20.000$):
  • Կվարցի միաբյուրեղ, որում գրգռված են ակուստիկական տատանումներ, կառավարելի պարամետրերով ռենտգենյան ակուստամոնոքրոմատոր (յուրաքանչյուրի ինքնարժեքը մոտ 1. 000$):
12. Առաջարկ ներդրողին

Հնարավոր ներդրողին առաջարկվում է համագործակցել հեղինակային խմբի հետ` հասու դարձնելու փոխադարձ շահավետության պայմաններում մի արտադրատեսակ, որը հատուկ է իր մրցունակությամբ, բացառիկ պարզ կառուցվածքով, նվազ ծախսատար արտադրությամբ և գործնականում կիրառության ընդարձակ ոլորտով` սկսած նյութերի մագնիսական հատկությունների և նանոկառուցվածքների ուսումնասիրմամբ, հնէագիտությամբ և կոնդեսացված միջավայրի ֆիզիկայով զբաղվող ինստիտուտներ և կազմակերպություններ, ինչպես նաև բժշկական սարքավորումներ պատրաստող ձեռնարկություններ:

13. Հետադարձ կապ

Ալպիկ Մկրտչյան, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի գիտական ղեկավար
Էլ. փոստ՝ malpic {[ at ]} sci.am
Հեռ.` (+374 94) 262887