Ազդեր
Սույն թվականի փետրվարի 21-ին Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը սիրով հրավիրում է մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը տեղի կունենա Լեզվի ինստիտուտում

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԵՐ

Հարգելի՛ բարեկամներ, Սիրով հրավիրում ենք մասնակցելու «Հայոց լեզվի ուսումնասիրության և ուսուցման արդի խնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովին

  • Գիտաժողովը տեղի կունենա ս.թ. փետրվարի 21-ին:
  • Գիտաժողովի անցկացման վայրը` Երևան, Հայաստանի Հանրապետություն 
  • Գիտաժողովի ձևաչափը՝ առկա և հեռավար
  • Գիտաժողովի ուղղություններն են՝

- հայերենի բառապաշարի ուսումնասիրության խնդիրներ
- տերմինաբանության արդի խնդիրներ
- քերականական կառուցվածքի ուսումնասիրության խնդիրներ
- լեզվի կանոնարկման արդի խնդիրներ
- մասնագիտական հայոց լեզվի ուսուցման խնդիրներ բուհական համակարգում
- մայրենիի ուսուցման խնդիրներ հանրակրթության ոլորտում

  • Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ 

- հայերեն 
- անգլերեն 
- ռուսերեն

Գիտաժողովին զեկուցումով մասնակցելու համար (առկա կամ հեռավար) անհրաժեշտ է լրացնել մասնակցության հայտը (տե՛ս հավելված 2) և ուղարկել viktorkatvalyan@mail.ru էլեկտրոնային հասցեին մինչև 2024թ. փետրվարի 15-ը (տե՛ս հավելված 1)։

Գիտաժողովի նյութերը կհրապարակվեն ժողովածուով։ 

Գիտաժողովի կազմկոմիտե