Ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 10։30-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում զեկույցով հանդես կգա Մադրիդի Ապակու և կերամիկայի ինստիտուտի պրոֆեսոր Միգել Ռոդրիգեզը։
Զեկուցման թեման՝ «Կերամիկական նյութեր. Տեխնիկական կերամիկայից մինչև նանոնյութեր` ներառյալ հնեաբանություն»:
Զեկուցման լեզուն անգլերեն։
Միգել Ռոդրիգեզի հրապարակումներին կարելի է ծանոթանալ՝
https://scholar.google.com/citations?user=rmMs8mcAAAAJ&hl=es
H-index: 32 (Scopus), 31 (WoS), 38 (Google Scholar)
Զեկույցը նվիրված է լինելու Մադրիդի Ապակու և կերամիկայի ինստիտուտում իրականացվող հետազոտություններին, մասնավորապես կերամիկական նյութերի հատկությունների ստացման եղանակներին և դրանց հատկությունների ուսումնասիրմանը։ Զեկույցի ընթացքում անդրադարձ է կատարվելու կերամիկական նյութերի նշանակությանը մարդաբանության և հնագիտության ոլորտներում: