Ազդեր
Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կալինգա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Գրանցումը՝ մինչև ս․թ․ հուլիսի 30-ը

Տեղեկացնում ենք, որ մեկնարկել է գիտության հանրայնացման ոլորտում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի «Կալինգա» մրցանակի համար հայտերի ընդունումը:

Մրցանակը շնորհվում է այն գործիչներին, ովքեր զգալի ներդրում են ունեցել գիտության և տեխնո­լոգիաների հանրային քարոզչության գործում։

Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. հուլիսի 30-ը, գրանցումը՝ հետևյալ հղումով։ Ներկայացված հայտերից ընտրությունը կիրականացվի Հա­յաստանում ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության կողմից։

Մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ կայքէջից: