Ազդեր
2022թ․ մայիսի 17-ին, ՀՀ ԳԱԱ-ն կազմակերպում է Տեղեկատվական օր` «Գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը աջակցող ԵՄ ծրագրեր» խորագրով

Ս.թ․ մայիսի 17-ին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Միջազգային դրամաշնորհների աջակցության բաժինը` Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոնի հետ համագործակցությամբ,  կազմակերպում է տեղեկատվական օր`«Գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը աջակցող ԵՄ ծրագրեր» խորագրով։ Միջոցառմանը կներկայացվեն «Հորիզոն Եվրոպա», DAAD, COST, Erasmus+ ծրագրերի շրջանակներում գիտնականների շարժունությանը և կարիերայի զարգացմանը նպաստող  մրցույթները, ինչպես նաև հայ գիտնականների մասնակցության հաջողված օրինակներ։ Միջոցառմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել հետևյալ հղումով․

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSd1EMWLaE90R3WRlU0EUWqBk0xb7NnpSL77vsOVDLm6QxicHw/viewform?usp=sf_link

Միջոցառումը տեղի կունենա ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում՝ մայիսի 17-ին ժամը 10:00–16:00-ը: Գրանցման վերջնաժամկետը 2022թ․ մայիսի 12-ն է, մինչև ԱՕՎ (տեղերը սահմանափակ են և գրանցումը հնարավոր է ավարտվի մինչև այդ վերջնաժամկետը):

Նախնական օրակարգը