Ազդեր / Պահոց
Սույն թվականի հունիսի 25-27-ը Երևանում ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա "Երիտասարդ գիտնականների գիտաժողովը" նվիրված Հ. Բունիաթյանի ծննդյան 100 ամյակին:

Հաղորդագրություն Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիայից

Կենսաքիմիկոսների հայկական ասոցիացիան (ԿՀԱ) որպես հասարակական կազմակերպություն պաշտոնապես գրանցվել է 2002 թ. հունիսի 7-ին:
Այն այժմ ունի ավելի քան 100 անդամ, որոնք ՀՀ ԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի, Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի, Երևանի պետհամալսարանի կենսաբանական ֆակուլտետի, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի, ՀՀ ԱՆ Արյունաբանության կենտրոնի գիտաշխատողներ են:
2002թ. ԿՀԱ-ն հանդիսանում է Եվրոպական Կենսաքիմիկոսների ասոցիացիաների ֆեդերացիայի (FEBS) ասոցիատիվ անդամ, որի շնորհիվ ԿՀԱ-ի անդամներին հնարավորություն ընձեռվեց մասնակցելու FEBS-ի կազմակերպած դասախոսություններին և գործնական դասընթացներին Իտալիայում, Նիդեռլանդներում, Հունաստանում, Իսպանիայում, ինչպես նաև FEBS-ի ամենամյա կոնգրեսներին Վարշավայում, Բուդապեշտում, Ստամբուլում և Վիեննայում: Անցյալ տարի FEBS-ի հովանավորությամբ Հայաստանում անցկացվեցին դասախոսություններ և գործնական դասընթացներ, որին Հայաստանից և հարևան երկրներից մասնակցեցին 25 երիտասարդ գիտնականներ:
Ակադեմիկոս Հ. Բունիաթյանի ծննդյան 100-ամյակի և ԿՀԱ-ի հիմնադրման 5-ամյա տարելիցի առթիվ ասոցիացիայի գործադիր կոմիտեն որոշեց կազմակերպել երիտասարդ գիտնականների գիտաժողով կենսաբանության տարբեր բնագավառների հետազոտողների համար:
Գիտաժողովի կազմակերպիչը ՀՀ ԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը և ԿՀԱ-ն է: Այն անց է կացվում ՀՀ ԱԱ, ՀՀ Մշակույթի նախարարության և ՙԴելտա՚ ՍՊԸ հովանավորությամբ: Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան երիտասարդ հետազոտողները:
Այս նախաձեռնությունը նպատակ ունի բացառիկ հնարավորություն ընձեռել երիտասարդներին միմյանց հետ շփվելու, ծանոթանալու և քննարկելու ստացած արդյունքները անկաշկանդ, ջերմ գիտական մթնոլորտում:
Նման միջոցառումը կնպաստի խրախուսելու և խթանելու երիտասարդ հետազոտողներին և իր որոշակի ներդրումը կունենա Հայաստանում կենսաբանական գիտությունների զարգացման գործընթացում:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա
Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ
Պ. Սևակի փող., 5/1, Երևան, 0014, Հայաստանի Հանրապետություն
Հեռ.: +374-10-28 18 40
Ֆաքս: +374-10-29 73 43
Էլ. փոստ: ggevorgyan@sci.am