Հայտարարություններ
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը 2014 թ. հոկտեմբերի 1-ից 2-ը կազմակերպում են միջազգային գիտաժողով "Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)" խորագրով

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան և Երևանի պետական համալսարանը 2014 թ. հոկտեմբերի 1-ից 2-ը կազմակերպում են միջազգային գիտաժողով "Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)" խորագրով:

Գիտաժողովի թեմատիկ ուղղություններն են`

1. Հայկական հարցը և դիվանագիտական պայքարը Առաջին աշխարհամարտի տարիներին
2. Օսմանյան կայսրության իշխանությունների ցեղասպան քաղաքականությունը
3. Հայերի մասնակցությունը Առաջին աշխարհամարտին
4. Հայ ժողովրդի կորուստները Առաջին աշխարհամարտում և դրանց հատուցման խնդիրները
5. Առաջին աշխարհամարտի և Հայոց ցեղասպանության արտացոլումը հայ ու համաշխարհային գեղարվեստական գրականության ու արվեստի մեջ
Ի գիտություն «Առաջին աշխարհամարտը և հայ ժողովուրդը (պատմություն և արդիական խնդիրներ)» միջազգային գիտաժողովին մասնակցել ցանկացողների
Զեկուցման հիմնադրույթները պետք է ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով (File Attachment)` mararmts@yahoo.com : Ներկայացնելու վերջին ժամկետը՝ 2014 թ. օգոստոսի 1:
● Համակարգը՝ Microsoft Word, A4 չափի 2, էջից ոչ ավելի (ամփոփումների /յու¬րաքանչյուրը` մինչև 15 տող` ներառյալ հեղինակի անունը, ազգանունը, զեկուց¬ման խորագիրը/:
● Լեզուն՝ հայերեն (ամփոփում՝ ռուսերեն, անգլերեն), ռուսերեն (ամփոփում՝ հայերեն, անգլերեն), անգլերեն (ամփոփում՝ հայերեն, ռուսերեն):
● Տեքստի տառատեսակը` Times Armenian (հայերեն), Times New Roman (ռու¬սերեն և անգլերեն), ամփոփման տառատեսակը` Sylfaen (հայերեն), Times New Roman (անգլերեն):
● Հերթականությունը` ա/ հեղինակի անունը, ազգանունը, փակագծում` երկի¬րը, բ/ խորագիրը, գ/ տեքստը, դ/ ամփոփումը:
● Տառերի չափը` 12, հղումները` տողատակում, հերթական համարակալմամբ:

Գիտաժողովի կազմկոմիտե