Новости
22/03/2022
ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ մի շարք պաշտոնների համար
  1. Կենդանաբանության ինստիտուտի ղեկավար
  2. Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար

Կենդանաբանության ինստիտուտ

  1. Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի վարիչ
  2. Միջատաբանության և բնահողի կենդանաբանության լաբորատորիայի վարիչ
  3. Փորձարարական կենդանաբանության լաբորատորիայի վարիչ
  4. Մոլեկուլային մակաբուծաբանության լաբորատորիայի վարիչ
  5. Կենդանաբանության թանգարանի վարիչ 

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ

  1. Հիդրոէկոլոգիայի բաժնի վարիչ
  2. Ջրակենսաբանության բաժնի վարիչ
  3. Ձկնաբանության բաժնի վարիչ
  4. Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ

Հայտարարված պաշտոնները զբաղեցնելու համար դիմորդը պարտադիր պետք է ունենա համապատասխան մասնագիտությամբ գիտական աստիճան, գիտական գործունեություն ղեկավարելու և գիտական կադրեր պատրաստելու հմտություններ և փորձառություն:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  1. Դիմում կազմակերպության տնօրենի անունով
  2. Անձնագրի պատճենը
  3. Բարձրագույն կրթության, համապատասխան մասնագիտությամբ գիտական աստիճանի դիպլոմի և կոչման վկայագրերի պատճեններ
  4. Հրատարակված գիտական աշխատությունների ցուցակ (հոդվածներ, գրքեր, մենագրություններ, ուսումնական ձեռնարկներ)
  5. Կադրերի հաշվառման անձնական թերթիկ /լուսանկարով/
  6. Ինքնակենսագրություն (CV)
  7. Բնութագիր աշխատավայրից
  8. Տեղեկություններ (հաշվետվություն) 2017-2022թթ. գիտակազմակերպական գործունեության վերաբերյալ
  9. Տվյալ բնագավառի ստորաբաժանումը ղեկավարելու և զարգացնելու տեսլական:

Անհրաժեշտ փաստաթղթերը հայտարարության օրվանից 30 օրվա ընթացքում պետք է ներկայացնել 0014, Երևան, Պարույր Սևակի 7, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ հասցեով:

Տեղեկությունների համար դիմել Կենտրոնի գիտքարտուղար Հ.Գ. Խաչատրյանին (+374) 10 28 16 01, 091 36 92 92 հեռախոսահամարներով:



Сайт последний раз обновлялся:  15:46, 19/04/2024

Главная страница - Об Академии - Отделения - Организации - Члены - Связь с нами - COVID-19 - Структура - Члены президиума
Документы - Инновационные предложения - Публикации - Фонды - Конференции - Конкурсы - Фотогалерея - Видеогалерея - Веб ресурсы
Другие академии - Газета "Гитутюн" - Журнал "В мире науки" - Публикации в прессе - Анонсы - Юбилеи - Университеты - Новости
Научные результаты - Отдел диаспоры представляет - Трибуна молодого ученого Наши заслуженные деятели - Объявления - Линдау
Карта сайта - Поиск