ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք
Մասնագիտացում՝ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկա
Հիմնադրման տարեթիվ՝ 1960թ.
Տնօրեն՝ ֆ.-մ.գ.թ.
Զաքարյան Տիգրան Վանիկի
Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, 0204, Աշտարակ, Ալիխանյան եղբ. 1
Հեռախոսահամար՝ (+374 232) 32789
Ֆաքս՝ (+374 232) 33770
Էլեկտրոնային փոստ՝ office {[ at ]} irphe.am
Ինտերնետային կայք՝ http://www.irphe.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

Ռադիո‎ֆիզիկական մեթոդների զարգացումը և ԳԲՀ սարքերի և համակարգերի ստեղծումը Երկրի և մթնոլորտի հեռազննման, բժշկական ախտորոշման և նյութերի հետազոտման համար, տերահերցային տիրույթի նոր ‎ֆունկցիոնալ տարրերի և մետաղադիէլեկտրիկական ալիքատար կառուցվածքների մշակումը, կիսահաղորդչային նանոհետերակառուցվածքների և բարակթաղանթային բարդ նյութերի սինթեզը և հետազոտումը ին‎ֆ‎րակարմիր տիրույթի օպտոէլեկտրոնիկայում կիրառման համար,  նյութերի մեխանիկական և օպտիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի դե‎ֆեկտների ազդեցության հետազոտումը, պլազմային միջավայրերում էլեկտրամագնիսական ալիքների գեներացիայի և տարածման, ինչպես նաև մասնիկների շարժման տեսական հետազոտությունները։

Հիմնական արդյունքներ

Հայտնաբերվել և ուսումնասիրվել է միլիմետրային ալիքների գեներացիան և հաճախության փոխակերպումը բարձրաստիճան գերհաղորդչային ջոզեֆսոնյան կառուցվածքներում: Մշակվել և ստեղծվել են ԲՀ ռադիոմետրեր, որոնք մեծ հաջողությամբ կիրառվել են «Միր» տիեզերական կայանի և «Օկեան-0» ծրագրով աշխատող արբանյակի վրա Երկրի և մթնոլորտի հեռադիտման համար: Մշակվել է միլիմետրային տիրույթի հաղորդիչ-ընդունիչ համակարգ փակ տարածքային ներքին կապի, ինչպես նաև լոկալ Ինտերնետ-կապի համար: Ստեղծվել է «Արցախ» բժշկական սարքավորումը՝ ակուպունկտուրային մեթոդներով միլիմետրային ալիքների ազդեցությամբ որոշ հիվանդությունների բուժման համար: Ուսումնասիրվել է լույսի ազդեցությունն ալմաստի բյուրեղների պլաստիկության վրա, հետազոտվել է ալմաստի փոշուց պատրաստված տակդիրներով բարձր հաճախության տրանզիստորների մշակման հնարավորությունը: Ստեղծվել է ժամանակից կախված ինզբուրգ-Լանդաու հավասարումների տեսությունը: Լազերային էպիտաքսիայի մեթոդով աճեցվել են nInSb-nGaAs կիսահաղորդչային հետերակառուցվածքները, հայտնաբերվել և ֆիզիկորեն բացատրվել է ֆոտոզգայունության բնութագրի նշանի փոփոխությունը: Ուսումնասիրվել են ցածր չափողականության կիսահաղորդչային կառուցվածքներում ոչգծային օպտիկական էֆեկտները և հիշողության հատկությունները: Աճեցվել և ուսումնասիրվել են Pb1-xSnxTe առանձին բյուրեղները, որոնք կարող են օգտագործվել որպես ինֆրակարմիր և միլիմետրային տիրույթի ալիքների դետեկտորներ: Զարգացվել են հաղորդիչներում, դիէլեկտրիկներում և պլազմայում արագ մասնիկների շարժման, ինչպես նաև այդ նյութերում էլեկտրամագնիսական երևույթների տեսությունները: Ստացվել են նոր օքսիդային կերամիկական նյութեր, որոնց բարձր ջերմաէլեկտրական էֆեկտիվությունը հեռանկարներ է ստեղծում դրանց օգտագործմանը Պելտյեի սառեցուցիչներում: Ստեղծվել է անկյան ճշգրիտ փոխակերպիչների մի շարք, որոնք օգտագործվել են «Միր» արբանյակային կայանում և ինքնաթիռներում սարքերի տարածային կողմնորոշման համար, ինչպես նաև ռոբոտոտեխնիկայում: Մշակվել են ավտոմատ համակարգեր փակ տարածքների պահպանման համար:

Միջազգային գործունեություն

ՌՖԷԻ-ն կատարում է մի շարք աշխատանքներ միջազգային գրանտների ֆինանսավորմամբ. ՄՏԿ-ի նախագիծ՝ «Բարձրազգայուն ԲՀ ընդունիչ համակարգերի ստեղծումը ռադիոաստղագիտության, օդերևութաբանության և սեյսմոլոգիայի խնդիրների լուծման համար», ԻՆՏԱՍ նախագիծ՝ «Հոսանքի տեղափոխումը և ԲՀ փոխազդեցությունները բարձրջերմաստիճանային գերհաղորդիչ կառուցվածքներում», ԻՆՏԱՍ նախագիծ՝ «Տերահերցային սպեկտրասկոպիա», ՆԱՏՕ-ի նախագիծ՝ «երզգայուն բարձրջերմաստիճանային Ջոզեֆսոնյան սարքեր էկոլոգիական և բիոմագնիսական կիրառումների համար»:


Ազդեր








Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա «Հանուն խաղաղության և զարգացման գիտության համաշխարհային օրվան» նվիրված հանդիսավոր նիստ

Ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11-ին ՀՀ ԳԱԱ նիստերի մեծ դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24) տեղի կունենա Վ. Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթներում հաղթող խմբերին հավաստագրերի հանձնում

Ս.թ. նոյեմբերի 12-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Կենսաբանական հյուսվածքների օպտիկական լուսավորման մեթոդը կենսաբժշկական ախտորոշման մեջ և ֆոտոթերապիայում» թեմայով սեմինար

Ս.թ. նոյեմբերի 20-ին ժամը 14.00-ին ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտում տեղի կունենա «Բջիջների իմունագեն ոչնչացումը քաղցկեղի իմունաթերապիայում» թեմայով սեմինար

Հրապարակումներ մամուլում
11/11/2025

Նոյեմբերի 10-ը պետք է հռչակել պետական տոն․ Արթուր Իշխանյան
tech.news.am
10/11/2025

Ակադեմիան չի փակվելու, այս հարցում կա թյուրըմբռնում․ Աշոտ Սաղյան
tech.news.am
06/11/2025

Հայտնի են Գիտությունների ազգային ակադեմիայի 2025թ․ մրցանակի դափնեկիրները
aravot.am
03/11/2025

Համերաշխության ծառուղի՝ ՄԱԿ-ի և ՄԱԿ-ի ՊԳԿ 80-ամյակին
1lurer.am
Կայքը հաճախել են
7 538 285

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  16:48, 14/11/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: