ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ
Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Հայերենագիտություն (հայոց լեզվի պատմություն, հայոց լեզվի կառուցվածքի և գործառության ուսումնասիրություն, բառարանագիտություն, բարբառագիտություն)
Հիմնադրման տարեթիվ՝ 1943թ.
Տնօրեն՝ բան.գ.դ.
Կատվալյան Վիկտոր Լիպարիտի
Հասցե՝ ք. Երևան 0015, Գրիգոր Լուսավորչի փ. 15
Հեռախոսահամար՝ (+374 10) 565337
Ֆաքս՝ (+374 10) 569281
Էլեկտրոնային փոստ՝ instlingv {[ at ]} sci.am
Ինտերնետային կայք՝ http://language.sci.am/
Գործունեության հիմնական ոլորտներ

- հայոց լեզվի կառուցվածքի և գործառության, պատմության և համեմատական քերականության ուսումնասիրություն, գրական արևելահայերենի և արևմտահայերենի քննություն, բարբառագիտություն, գրական լեզվի կանոնարկում, տերմինաբանության մշակում
- ուսուցողական լեզվաբանության հարցեր
- կիրառական լեզվաբանություն, հոգելեզվաբանություն, տեքստի լեզվաբանություն
- ստուգաբանական, երկլեզվյան, բարբառային, ուղղագրական-ուղղախոսական բառարանների և տերմինարանների, էլեկտրոնային համաբարբառների կազմում

Հիմնական արդյունքներ

Ավարտվել կամ ավարտին են մոտենում`
- հայոց լեզվի քառահատոր պատմությունը (լույս է տեսել նախագրային ժամանակաշրջանին նվիրված հատորը), պատրաստ է արևմտահայերենի  նորագույն փուլի նկարագրությունը,
- հայերենի պատմական եռահատոր քերականությունը (լույս է տեսել երկու հատոր),
- hայ բարբառագիտական ատլասը (հրատարակվել է «Հայոց լեզվի բարբառային ատլասի» փորձնական 1-ին նմուշը),
- VI-VIII դդ. հին հայերենի լիակատար բառարանի կազմումը` էլեկտրոնային տարբերակով:

Ինստիտուտը հրատարակել է`
- «Ժամանակակից հայոց լեզու» եռահատոր ակադեմիական քերականություն,
- «Միջին գրական հայերենի պատմության ակնարկներ» (երկհատոր),
- «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան» (քառահատոր),
- «Ռուս-հայերեն» (քառահատոր) և «Հայ-ռուսերեն» թարգմանական բառարաններ,
- «Հայոց լեզվի բարբառային  բառարան» (յոթ հատոր),
- «Հայերեն ստուգաբանական բառարան»,
- գրաբար ինքնուրույն գրականության հեղինակային համաբարբառներ (ավելի քան 20 հատոր),
- բազմաթիվ բարբառների քննությանը, V դ. գրաբարի և հայ թարգմանական  գրականության բառապաշարներին, գրաբարի բառապաշարի իմաստային խմբերի քննությանը, հայոց լեզվի համեմատական բառագիտությանը, Նոր հայկազյան բառարանում չվկայված բառերին, լատինաբան հայերենի պատմությանը (XIV-XVIII դդ.) նվիրված մենագրություններ:

Ստեղծվել է «Հայերենի տարածքային տարբերակների շտեմարան»:
- Մշակվել է հայերենի բարբառների հնչագրերի հիմնօրինակը: Փորձարկվել են հայերենի բարբառների բառիմաստային և բառային զուգաբանությունների  տեղեկատվական հենքերը:
- 2006 թ. ինստիտուտը հրատարակում է «Ջահուկյանական ընթերցումներ» և երիտասարդ լեզվաբանների հանրապետական ամենամյա գիտական նստաշրջանների նյութերը (համապատասխանաբար` յոթ և երկու պրակներ):


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
22/10/2025

Շիրակի պատմամշակութային ժառանգությունը. խնդիրներ և առաջարկներ
1lurer.am
21/10/2025

Խոջիվանքի Պատմական Գերեզմանատունը՝ Սամվել Կարապետյանի Գրքում
golosarmenii.am
19/10/2025

Որդան կարմիրի հողի մակերես դուրս գալու շրջանն է. գիտարշավի մասնակիցները հաշվառել են միջատներին
1lurer.am
18/10/2025

ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունը լույս ընծայեց Կոմիտասի Երկերի ժողովածուի երկրորդ հրատարակության երկրորդ հատորը, որն ընդգրկում է Կոմիտասի խմբերգերը
aravot.am
Կայքը հաճախել են
7 512 836

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:49, 29/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: