National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
«Գիտություն» թերթ
N324 Նոյեմբեր 2018թ.
N324
Կառուցվածք
Բաժանմունքներ
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Նորություններ
Գիտաժողովներ
Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները
Լուսանկարներ
Տեսադարան
«Գիտություն» թերթ
Հիմնադրամներ
Հոբելյաններ
Հրատարակություններ
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում
Կայքի քարտեզ
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն
Բնական գիտությունների բաժանմունք
Մասնագիտացում՝ Կենդանաբանություն, մակաբուծաբանություն, ջրակենսաբանություն, էկոլոգիա, բնապահպանություն
Հիմնադրման տարեթիվ՝ 2006թ.
Տնօրեն՝ կ.գ.դ., պրոֆեսոր
Գաբրիելյան Բարդուխ Կառլենի
Հասցե՝ ք. Երևան 0014, Պ. Սևակի փ. 7
Հեռախոսահամար՝ (+374 10) 28 59 61, (+374 10) 20 75 92, (+374 10) 28 16 01
Էլեկտրոնային փոստ՝ zoohec {[ at ]} sci.am, gabrielb {[ at ]} sci.am, hasoika {[ at ]} yahoo.com
Ինտերնետային կայք՝ http://www.sczhe.sci.am/
Ընդհանուր տեղեկություններ

Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ 2006թ.` ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի միաձուլման հիման վրա և այդ ինստիտուտների իրավահաջորդն է: Համաձայն կառավարության նշված որոշման և ինստիտուտների կանոնադրություններին, ինստիտուտներից յուրաքանչյուրը հանդիսանում է Կենտրոնի հիմնական օղակը և ինքնուրույն իրականացնում է հիմնարար գիտահետազոտական գործունեություն:

Կենդանաբանության ինստիտուտ
Ղեկավար՝ կ.գ.դ.Կիմ Պավելի Դիլբարյան

Լաբորատորիաներ

  • Ողնաշարավոր կենդանիների  կենդանաբանության  (վարիչ՝ կ.գ.թ. Մ.Գ.Ղասաբյան)
  • Միջատաբանության և բնահողի կենդանաբանության  (վարիչ՝ կ.գ.թ. Մ.Յու.Քալաշյան)
  • Ընդհանուր հելմինթոլոգիայի և մակաբուծաբանության (վարիչ՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ս.Հ.Մովսեսյան)
  • կենդանիների վարքի ֆիզիոլոգիայի (վարիչ՝ կ.գ.դ. Գ.Թ.Սարգիսով)
  • գենետիկայի (վարիչ՝ կ.գ.դ. Կ.Պ.Դիլբարյան)

Այլ ստորաբաժանումներ

  • գիտական գրադարան (վարիչ՝ Ա.Հ.Մկրտչյան)
  • Կենդանաբանական թանգարան (վարիչ՝ կ.գ.դ., պրոֆեսոր Է.Գ.Յավրույան)
  • Անողնաշար կենդանիների գիտական հավաքածուներ (պատասխանատու՝ կ.գ.թ.Մ.Ա.Մարջանյան)
  • ոսկրաբանական հավաքածուներ (պատասխանատու՝ կ.գ.դ. Ն.Հ.Մանասերյան)
  • ՀՀ ԳԱԱ ԿՀԷԳԿ-ի Կենդանաբանության ինստիտուտի և ՌԳԱ Ա.Ն.Սևերցովի անվ. էկոլոգիայի և էվոլյուցիայի պրոբլեմների ինստիտուտի Պարազիտոլոգիայի կենտրոնի Համատեղ գիտափորձարարական կենտրոն (ՀԳՓԿ), Արտամետ (գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս.Հ.Մովսեսյան, վարիչ՝Ս.Վ.Սուքիասյան

Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտ
Ղեկավար՝ կ.գ.թ. Էվելինա Խեչոյի Ղուկասյան

Գիտական բաժիններ

  • հիդրոէկոլոգիայի (վարիչ՝ կ.գ.թ. Լ.Ռ. Համբարյան)
  • ջրակենսաբանության (վարիչ՝ կ.գ.թ. Ս.Հ. Հակոբյան)
  • ձկնաբանության (վարիչ՝ կ.գ.դ. պրոֆեսոր Բ.Կ.Գաբրիելյան)

Այլ ստորաբաժանումներ

  • ջրաբանական լաբորատորիա  (վարիչ՝  կ.գ.թ. Ս.Սարգսյան) 
  • Սևանի փորձարարական բազա (ք. Սևան)
Գործունեության հիմնական ոլորտներ
  • Հայաստանի ցամաքային և ջրային էկոհամակարգերի ուսումնասիրություն
  • անողնաշար, ողնաշարավոր կենդանիների և հիդրոբիոնտների կենսաբազմազանության, տաքսոնոմիայի,  ձևաբանության, էկոլոգիայի, էթոլոգիայի, էվոլյուցիայի, գենետիկայի, կենդանաշխարհագրության ուսումնասիրություն
  • կենդանիների և բույսերի հելմինթոֆաունայի ուսումնասիրություն
  • կենսառեսուրսների գնահատում, դրանց պահպանման, վերականգման և արդյունավետ օգտագործման առաջարկների  մշակում
  • գիտակրթական աշխատանքներ, մարքետինգային, ինովացիոն և առևտրայնացման գործունեության կազմակերպում և իրականացում:

Հաստիքային կազմը

Աշխատողների ընդհանուր թիվը` 120, որից
գիտաշխատողներ` 82, այդ թվում
գիտության թեկնածուներ` 49
գիտության դոկտորներ` 8
ակադեմիկոսներ` 1

Հիմնական արդյունքներ
  • Բացահայտվել է ֆաունայի տեսակային կազմը, որն ընդգրկում է անողնաշար կենդանիների շուրջ 17200 և ողնաշարավորների 549 տեսակ: Նկարագրվել է կենդանիների ավելի քան 300 նոր տեսակ: Կատարվել է հանրապետության կենդանական աշխարհի առդի վիճակի գնահատում. շուրջ 500 տեսակ նշվել են որպես էնդեմիկներ, ավելի քան 300 տեսակ դասվել են հազվագյուտների և անհետացողների շարքում:
  • Ուսումնասիրվել են պլեյստոցենի, հոլոցենի և միջնադարի բնական դամբարաններից ստացված կենդանիների ոսկրային և այլ բրածո բազմաթիվ նյութեր,  հուշարձաններ, ինչպես նաև կենդանիների ժայռապատկերներ: Պարզաբանվել է հոլոցենյան ֆաունայի տեսակային կազմը, որն ընդգրկում է 67 տեսակի ողնաշարավոր կենդանիներ: Պարզվել է, որ բրոնզե դարից միջ¬նադար ընկած ժամանակահատվածում կաթնասունների 25 տեսակից 10-ը լրիվ անհետացել են:
  • Ուսումնասիրվել է Հայաստանի կենդանիների և բույսերի պարազիտոֆաունան և պարազիտային հիվանդությունները: Նկարագրվել են բույսերի, վայրի և ընտանի կենդանիների շուրջ 900 տեսակի մակաբույծ որդեր: Արժեքավոր տվյալներ են ստացվել կենդանիների և բույսերի՝ մակաբույծներով վարակվածության հասակային և սեզոնային շարժընթացի վերաբերյալ: Հետազոտվել են մարդու և կենդանիների համար առավել վտանգավոր հելմինթների շրջանառության ուղիները, էկոլոգիական և կենսաբանական առանձնա¬հատկութ¬յունները, մակա¬բույծ-տեր փոխհարաբերությունները:
  • Ստեղծվել են հարուստ գիտական հավաքածուներ և կենդանաբանական թանգարան:  Կենդանաբանական հավաքածուները ընդգրկում են հանրապետոթյան և հարակից տարածաշրջանների ֆաունայի բազմաթիվ տեսակների բազմաքանակ նյութեր և եզակի նմուշներ:
  • Ուսումնասիրվել է ուղեղի խորքային կառույցների դերը կենդանիների վարքագծի ձևավորման գործընթացներում: Հետազոտվել են կենդանիների սովորեցման և հիշողության գործընթացների մեխանիզմներն ուղեղի էվոլյուցիոն փոխակերպումների տեսանկյունից, ինչպես նաև սթրեսի պայմաններում կենդանի¬ների վարքի առանձնահատկությունները:
  • Հազվադեպ և անհետացող կենդանիների պահպանման և վերարտադրման նպատակով ստեղծվել է մուֆլոնի և ընտանի ոչխարի հիբրիդային պոպուլյացիա, մշակվել է արարատյան որդան կարմիրի (Porphirophora hamelii Brandt)` արհեստական պայմաններում բազմաց¬ման եղանակ:
  • Առաջարկվել են գյուղատնտեսական կենդանիների և մշակովի բույսերի մի շարք մակաբուծային հիվանդությունների բուժման և կանխար¬գելման միջոցառումներ, ինչպես նաև  գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի գենետիկական, կենսաբանական և էկոլոգիապես անվտանգ այլ մեթոդներ: 
  • Բացահայտվել են ձևաչափական փոփոխությունների արդյունքում ջրամբարների անթրոպոգեն էվտրոֆացման մեխանիզմները:
  • Ստեղծվել է Սևանա լճի հիդրոէկոլոգիական տվյալների բազա և կազմակերպվել լիմնոհամակարգի էկոլոգիական մոնիտորինգ:
  • Տրվում են Սևանա լճի կենսառեսուրսների, մասնավորապես ձկան և խեցգետնի կառավարման ամենամյա առաջարկներ:
  • Սևանա լճում և Հայաստանի այլ ջրամբարներում  իրականացվել են արժեքավոր ձկնատեսակների կլիմայավարժեցման առաջարկներ:
  • Իրականացվել է Հայաստանի անդրսահմանային գետերի բիոմոնիտորինգ և գնահատվել դրանց ջրի որակը:
  • Իրականացվում են հանքարդյունաբերության, ՓՀԷԿ-երի, արդյունաբերական այլ ձեռնարկությունների և ենթակառուցվածքների ազդեցության գնահատման աշխատանքներ  շրջակա միջավայրի վրա  (ՇՄԱԳ): 

Ինստիտուտի գոյության ընթացքում հրապարակվել են բազմաթիվ մենագրություններ, այդ թվում` 7 որոշիչ, «Հայաստանի ֆաունա» շարքի 12 հատոր, 23 Կենդանաբանական ժողովածու, ավելի քան 6000 հոդված և գիտաժողովների նյութեր, «Հայաստանի գյուղատնտեսական կուլտուրաների, անտառների և պահեստների վնասատուներ» տեղեկագիրը, «Հայկական ՍՍՀ Կարմիր գիրքը» (կենդանիներ, 1987), «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գիրքը» (2010) և այլն:

Պարգևներ

Աշխատակիցներն արժանացել են պետական պարգևների` ԽՍՀՄ ԺՏՆՑ ոսկե (Ռ. Սարկիսով, 1979 ), արծաթե (Ս.Մովսեսյան, 1959, Ա.Սևումյան, 1979) և բրոնզե (Լ.Մկրտչյան, 1979) մեդալների, ՀԽՍՀ պետական մրցանակի (Մ. Յաբլոկով-Խնձորյան, 1985), ակ. Կ.Սկրյաբինի անվան ՌԳԱ մրցանակի (Ս.Մովսեսյան, 2002), ), ՀՀ գիտության վաստակավոր գործիչ պատվավոր կոչման (Ս.Հ.Մովսեսյան, 2013), ՀՀ վարչապետի մեդալի (Գ.Սարգիսով, 2011),  ՀՀ բնապահպանության նախարարի ոսկե մեդալների (Ա. Աղասյան, Մ.Քալաշյան, 2011), ՀՀ բնապահպանության նախարարության միջգերատեսչական ոսկե մեդալների (Է.Ղուկասյան, 2015; Բ.Գաբրիելյան, 2016) և այլն:

Համատեղ կառույցներ

1996 թ. ստեղծվել է ԳԱԱ ԿՀԷԳԿ-ի Կենդանաբանության ինստիտուտի և ՌԳԱ Ա.Սևերցովի անվ. էկոլոգիայի և էվոլյուցիայի պրոբլեմների ինստիտուտի Ռուս-Հայկական համատեղ գիտափորձարարական կենտրոնը (ՌՀՀԳՓԿ), որը գտնվում է Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում: Այն ԱՊՀ-ի շրջանակներում առաջին համատեղ գիտական կառույցն է, որի շնորհիվ վերականգվեց մինչ այդ խախտված ՀՀ ԳԱԱ և ՌԴ ԳԱ միջակադեմիական համագործակցությունը: Կենտրոնը հենակետ է  փորձարարական մակաբուծաբանության և կենդանաբանական այլ հետազոտությունների համար: Այստեղ Ռուսաստանի մասնագետների հետ համատեղ կատարվում են կենսաբազմազանության, կենդանաբանության և մակաբուծաբանության կարևորագույն հարցերին նվիված փորձարարական հետազոտություններ, փորձարկվում են գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարի արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ եղանակներ: Համատեղ ուսումնասիրությունների արդյունքներն ունեն կարևոր տեսական և գործնական նշանակություն և արտացոլված են ավելի քան 50 հանրապետական, ռեգիոնալ և միջազգային գրախոսվող հրապարակումներում, այդ թվում տպագրված է 2 մենագիր աշխատութուն:

Հավելյալ տեղեկություններ

Ֆաունիստական հետազոտությունները հիմք են հանդիսացել բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ) ստեղծման համար: Մշակվել և մշակվում են առաջարկություններ ԲՀՊՏ-ների սահմանների փոփոխության, ինչպես նաև նոր պահպանվող տարածքների ստեղծման համար:

Կենտրոնի առաջարկների հիման վրա են ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից  որոշվում  Սևանա լճում արդյունագործական պաշարները և թույլատրելի որսաչափերը:

Կենտրոնի աշխատակիցները մասնակցել և մասնակցում են ՀՀ օրենքների, ենթաօրենսդրական ակտերի և կառավարական որոշումների, ինչպես նաև Հայաստանը միջազգային ասպարեզում ներկայացնող մի շարք փաստաթղթերի, մասնավորապես, միջազգային կոնվենցիաների (CBC, FCCC, CBD, Bern, CITES և այլն) կատարման վերաբերյալ ազգային զեկույցների մշակմանը"

Կենտրոնը պարբերաբար կազմակերպում է հանրապետական, ռեգիոնալ, համամիութենական և միջազգային գիտաժողովներ (այդ թվում 7-ը՝ վերջին տասնամյակում):

Վերջին հայտարարություններ








ՀՀ ԳԱԱ ՕԴՔ ԳՏԿ ՊՈԱԿ-ի աշխատակիցների դիմումը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հայտարարում է «Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ» մրցույթ, որը ֆինանսավորում է «Պողոսյան» հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա): Որպես մրցանակ շնորհվում են` մրցանակի դափնեկրի վկայագիր, կրծքանշան և դրամական պարգև` 10.000 (տասը հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով: Հայտերն ընդունվում են 2018թ. դեկտեմբերի 3-ից մինչև 2019թ. հունվարի 31-ը ներառյալ: Մանրամասներին ծանոթանալու համար այցելեք` http://himnadram.org կայքը

2019թ. հունիսի 30-ից հուլիսի 5-ը տեղի կունենա Նոբելյան մրցանակակիրների 69-րդ հանդիպումը ֆիզիկայի բնագավառի ներկայացուցիչների հետ

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված գիտական միջոցառումների ցանկ

ՀՀ 2018 թ. պետական բյուջեից ֆինանսավորման երաշխավորված երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկ

Հրապարակումներ մամուլում
04/12/2018
Երեւանում ընթանում է միջազգային գիտաժողով՝ «Սպիտակի երկրաշարժը 30 տարի անց. Փորձ եւ հեռանկարներ» թեմայով
news.am
04/12/2018
Ներկայումս կատարվող շինարարությունը հաշվի է առնում Սպիտակի երկրաշարժի դասերը. ՀՀ ԳԱԱ նախագահ
news.am
03/12/2018
Экзитпол Проводить Не Будут
golosarmenii.am
01/12/2018
Իմ խոստումը քո խոստմանը վնաս չէ. ի՞նչ են խոստանում քաղաքական ուժերը գիտնականներին
hetq.am
05/11/2018
Ուսուցիչների եւ գիտնականների աշխատավարձերի բարձրացում 2019 թվականին չենք նախատեսել. Նախարար
armtimes.com
03/11/2018
Գիտնականներն ահազանգում են. Երբեմն Սևանի վերաբերյալ ընդունվում են որոշումներ, որոնք գիտական հիմնավորում չունեն
panorama.am
Կայքը հաճախել են
1 643 550

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ լոգոտիպ (սև, կապույտ)
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  14:47, 11/12/2018 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Բաժանմունքներ
Նախագահության անդամներ - Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Նորություններ - Գիտաժողովներ - Բոլոր հրապարակումները մամուլում
Բոլոր հայտարարությունները - Լուսանկարներ - Տեսադարան - «Գիտություն» թերթ - Հիմնադրամներ - Հոբելյաններ
Հրատարակություններ - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - Համալսարաններ
Լինդաույում Նոբելյան մրցանակի դափնեկրի հետ հանդիպում - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2018, Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM)
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք գրել webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: