ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
07/03/2025
ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը

Սույն թվականի մարտի 6-ին ՀՀ ԳԱԱ-ում տեղի ունեցավ պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Հարությունյանի «Ադրբեջան պետության առաջացումը և ադրբեջանցիների էթնոգենեզի խնդիրը» գրքի շնորհանդեսը։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի աջակցությամբ։

Հայ գիտական շրջանակներում նմանատիպ առաջին աշխատությունն է՝ նվիրված Ադրբեջան պետության պատմությանը։ 

Իր ելույթում աշխատության կարևորությունը շեշտեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հետազոտող, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոռ Մարգարյանը։ «Մենագրության մեջ փաստական հիմքով լուսաբանվում է այն կարևոր դրվագը, երբ առաջացման օրվանից ի վեր ադրբեջանցին կառուցեց իր ինքնությունն առավելապես հակահայկականության հենքի վրա։ Այսօրինակ հետազոտությունները կյանքի պիտի կոչվեն նորերին հենք լինելու համար, պիտի հրատարակվեն դիվանագետի ու պատմաբանի զինանոցը հարստացնելու համար, տարածաշրջանի պատմությունն ուսումնասիրող ուսանողից մինչև հետազոտող գիտնականի համար», - մասնավորապես ասաց Գոռ Մարգարյանը։

Մենագրության հիմքում Անուշ Հարությունյանի թեկնածուական ատենախոսությունն է, գիտական ղեկավարը, ինչպես նաև գրքի խմբագիրը` ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի Քրիստոնյա Արևելքի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանն է։ 

«Ինձ համար շատ կարևոր է աղբյուրագիտական ճշգրտությունը, և այստեղ ես տեսնում եմ, որ այդ ճշգրտությունը կա։ Մենք ադրբեջանցիներին գիտական մակարդակով ենք ցույց տալիս՝ ով ով է, ինչ ինչ է։ Այն խնդիրները, որոնք դրվել են, լուծվել են մեծ հաջողությամբ, և ես հույս ունեմ, որ այս աշխատանքները կշարունակվեն», - նշեց Ալեքսան Հակոբյանը։

Մենագրության հեղինակ Անուշ Հարությունյանը նշեց, որ Ադրբեջանի պետականության ծագման և ադրբեջանցի էթնոսի կազմավորման ուսումնասիրությունն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ Ադրբեջանը սեփական պետության առաջացման պատմությունը ցանկանում է կերտել հայ և հարևան այլ ժողովուրդների հաշվին, սպառնում է յուրացնել հարևան և առաջին հերթին հայ ժողովրդի ու Հայաստանի պատմամշակութային ժառանգությունը։ 

«Մենագրությունը փորձ է խորը և բազմակողմանի վերլուծել պատմական, քաղաքական, և աշխարհաքաղաքական այն բարդ գործընթացները, որոնք հանգեցրին Ադրբեջանի՝ որպես պետության ձևավորմանը: Հետազոտությունն ընդգրկում է հիմնականում 1918-1939 թվականները, որոնք կարելի է համարել Ադրբեջանի պետականության ձևավորման առավել կարևոր փուլը: 

Մենագրության շրջանակում քննարկվում են երկու առանցքային հարցեր՝ Արևելյան Այսրկովկասի տարածքում «Ադրբեջան» անվամբ անկախ պետության ստեղծման պատմաքաղաքական հանգամանքներն ու այդ պետության ներսում տիտղոսակիր ժողովրդին «ադրբեջանցի» անվանելու գործընթացները», - ներկայացրեց հեղինակը։ 

Գրքում ներառված են արխիվային 50 ֆոնդերի մի քանի հարյուր արխիվային փաստաթղթեր, փաստաթղթային ժողովածուներ, հուշագրություններ, ժամանակակիցների վկայություններ, նաև բազմալեզու՝ ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, ադրբեջաներեն գրականություն։ Աշխատանքի փաստագրական հիմքը կազմում են Հայաստանի ազգային արխիվի, Ռուսաստանի Դաշնության պետական արխիվի և Սոցիալ-քաղաքական պատմության ռուսական պետական արխիվի՝ ուսումնասիրվող խնդիրներին վերաբերվող փաստաթղթերը։

Գիրքը կարող է կիրառական նշանակություն ունենալ ինչպե՛ս Ադրբեջանի պատմության առանձին դրվագների հետազոտման, այնպե՛ս էլ ադրբեջանական կեղծարարության հակադարձման առումով, քանի որ այն լուսաբանում է ադբեջանցի էթնոսի կազմավորման ոչ վաղ անցյալի առանցքային փուլերը։ Քննության արդյունքները կարող են կիրառվել գիտահետազոտական այլ աշխատանքներում, դիվանագիտության, քաղաքագիտության ոլորտներում։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
07․03․2025թ․


Ազդեր








2025թ. հոկտեմբերի 6–10-ը ՀՀ ԳԱԱ Վ․Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո կանցկացվի «Մերձավոր Արևելքի աստղագիտական ժառանգությունը – 2» (AHME-2) միջազգային գիտաժողովը

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ում տեղի կունենա «Կենսատեխնոլոգիայի զարգացման 15 տարի. նվաճումներ և հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը՝ նվիրված ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հիմնադրման 15-ամյակին

Ս․թ․ հոկտեմբերի 17-18-ը ՀՀ ԳԱԱ-ն, ՀՀ ԿԳՄՍՆ-ը, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ը ՀՀ ԳԱԱ-ում կազմակերպում են «Բնագիտությունը, մաթեմատիկան, տեխնիկան, ինֆորմատիկան XXI դարում. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համահայկական 8-րդ կրթական գիտաժողով

Մեկնարկել է 2026-2027 ուստարվա ասպիրանտուրայի առկա և հեռակա ընդունելության տեղերի ձևավորման գործընթացը։ Հայտերի ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2025թ․ հոկտեմբերի 20, ժամը 18:00 (Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի grants.hesc.am համակարգի միջոցով)

2025թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Հրապարակումներ մամուլում
19/10/2025

Գիտության շաբաթին կմասնակցի մոտ 400 կրթական հաստատություն. լավագույնները կստանան համակարգիչ
1lurer.am
18/09/2025

Крепости под гладью Севана?
golosarmenii.am
16/09/2025

Փոշու արագ եռակալման եզակի սարք
1lurer.am
01/09/2025

От человека разумного к человеку покорному?
golosarmenii.am
Կայքը հաճախել են
7 489 691

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  15:58, 15/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: