ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
Նորություններ
20/12/2024
Կայացավ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 17-րդ նստաշրջանը

Սույն թվականի դեկտեմբերի 18-19-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ Երիտասարդ հայ արվեստաբանների գիտական 17-րդ նստաշրջանը, որը կազմակերպել էր ԳԱԱ արվեստի ինստիտուտը։ 

Նստաշրջանը նվիրված էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի՝ 1987-2003թթ․ տնօրեն, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ Պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Հախվերդյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը։ Նա շեշտեց Լևոն Հախվերդյանի մեծ վաստակը թատերագիտության, գրականագիտության, լեզվաբանության ոլորտներում։ «Թեև նա ավելի շատ արվեստագետ էր, գրականագետ էր, բայց ժամանակի լավագույն լեզվաբանների հետ հավասար պայքարում էր մեր լեզվի անաղարտության համար, որ մեր լեզուն ունենա քերականական անթերի լուծումներ, այն հարստանա նոր ճշգրիտ տերմիններով։ Նրա կատարած գործը և եռանդը պետք է ոգևորի այսօրվա հետազոտողներին», - ասաց Յուրի Սուվարյանը։

Մասնակիցներին ողջունեց Լևոն Հախվերդյանի սան, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աննա Ասատրյանը։ «Լևոն Հախվերդյանը մեծ տեղ էր հատկացնում երիտասարդներին, ճանապարհ հարթում նրանց համար։ Նա գիտեր, որ մեր ապագան մեր երիտասարդներն են։ Այսօրվա միջոցառումը նվիրված է Հախվերդյանի վաստակի արժևորմանը», - ասաց Աննա Ասատրյանը։

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը պատմեց հուշեր Լևոն Հախվերդյանի մասին և նշեց․ «Մեր սերունդը երջանիկ սերունդներից է, մենք առիթ ունեցանք շփվելու բազմաթիվ մեծերի հետ՝ մեծ դրամատուրգների, մեծ թատերագետների հետ, մարդկանց հետ, ովքեր դեռ այն ժամանակ կենդանի դասականներ էին։ Այդ շարքում էր նաև Լևոն Հախվերդյանը։ Բացառիկ անձնավորություն էր։ Հույս ունեմ, որ մեր ականավոր գործիչներին հիշելու գործընթացը շարունակական կլինի»։

Հայ արվեստաբան, գիտնական, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի թատերագիտության բաժնի վարիչ Հենրիկ Հովհաննիսյանը Լևոն Հախվերդյանին նվիրված «Իր ժամանակի հայ թատրոնի մեկնաբանը» զեկուցման ժամանակ նշեց․ «Երբ ասում ենք 100-ամյակ, հասկանում ենք պատմություն, բայց մենք խոսում ենք մի մարդու մասին, ով երեկ մեր ժամանակակիցն էր։ Երբ մարդը չկա, նրա հետ երկխոսությունը շարունակվում է։ Իմ երկխոսությունը Լևոն Հախվերդյանի հետ շարունակվում է»։

Նստաշրջանի ընթացքում գիտական զեկուցումներով հանդես եկան երիտասարդ հետազոտողներ Հայաստանից և արտերկրից։

Նստաշրջանի ընթացքում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի գիտաշխատող Գայանե Պողոսյանի «Պատկերագրական առանձնահատկությունները Վանի թագավորության կերպարվեստում» գրքի շնորհանդեսը։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
19.12.2024թ.


Ազդեր








Ս.թ. հոկտեմբերի 22-25-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՌԳԱ Ա. Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Մխիթարյան միաբանությունը, Երևանի պետական համալսարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը հրավիրում են մասնակցելու Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հոբելյանական միջազգային գիտաժողովին

Ս.թ. հոկտեմբերի 23-ից 25-ը ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը անց է կացնում «Ամրոցները և պաշտպանական համակարգը Առաջավոր Ասիայում» միջազգային գիտաժողով (բացումը հոկտեմբերի 23-ին ժ. 11.00 ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում, Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով)

Ս.թ. հոկտեմբերի 24-ին, ժ. 11.00, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում (Մարշալ Բաղրամյան պող., 24 հասցեով) տեղի կունենա «Արցախի Տիգրանակերտ. պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո» (Երևան, ՀԱԻ հրատարակչություն, 2025) գրքի շնորհանդեսը

Ս․թ․ հոկտեմբերի 28-ին, ժամը 16։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության կլոր դահլիճում կանցկացվի տեղեկատվական հանդիպում «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» հանձնաժողովի հետ

Հրապարակումներ մամուլում
17/10/2025

Գիտության շաբաթը՝ բուսաբանական այգում
1lurer.am
15/10/2025

Նոր որակի կերամիկայի ստացման գիտափորձ
1lurer.am
10/10/2025

Ստորագրվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը
hesc.am
09/10/2025

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի նոր պիլոտային ծրագիրը՝ «Choose Europe for Science»
hesc.am
Կայքը հաճախել են
7 504 498

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  17:13, 24/10/2025 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի գիտնականները
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ
© Copyright 1998-2025 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: