ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա
ՀԱՅ  ENG  РУС
Home academy [@] sci.am Facebook Page
Գլխավոր էջ Ակադեմիայի մասին Բաժանմունքներ Կազմակերպություններ Անդամներ Կապ մեզ հետ
Գրիգորի Գաբրիելյանց
դոկտոր, պրոֆեսոր
Կառուցվածք
Նախագահության անդամներ
Փաստաթղթեր
Ինովացիոն առաջարկներ
Հրատարակություններ
Հիմնադրամներ
Գիտաժողովներ
Մրցույթներ
Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր
Լուսանկարներ
Տեսադարան
Վեբ ռեսուրսներ
Այլ ակադեմիաներ
«Գիտություն» թերթ
«Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում
Ազդեր
Հոբելյաններ
Համալսարաններ
Նորություններ
Գիտական արդյունքներ
Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն
Մեր երախտավորները
Հայտարարություններ
Կայքի քարտեզ
COVID-19
Նորություններ
08/10/2024
ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկեց գրական ուղղություններին և դպրոցներին նվիրված միջազգային գիտաժողովը

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Գրական ուղղությունները և դպրոցները համաշխարհային դասական գրականության և ազգային գրականությունների համատեքստում (վաղ կլասիցիզմից մինչ 20-րդ դարի 20-ական թվականներ). տիպաբանությունը, ընդհանրություններն ու առանձնահատկությունները» միջազգային գիտաժողովը։

Գիտաժողովը բացեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը։ «Հայ գրականությունը համընթաց է շարժվել համաշխարհային պրոցեսներին, յուրացրել ուղղություններն ու հոսանքները, որոնց սկզբունքները, ընդհանրություններն ու տարբերությունները հանգամանորեն լուսաբանվել են հետազոտողների աշխատություններում։ Սակայն խնդիրն այն է, որ գրական ուղղությունների պատմությունը միագիծ չէ․ երբեմն զուգահեռ են ընթացել, երբեմն՝ փոխլրացրել մեկը մյուսին, անցել են զարգացման մի քանի փուլեր։ Տարբեր երկրներում ձևավորված նույն ուղղությունը երբեք չի 

եղել մեխանիկական կրկնություն։ Ուստիև, դեռևս արժեքների վերագնահատման խնդիրներ կան, առաջ քաշված տեսակետերի վերանայման խնդիրներ, տվյալ ազգային գրականության մեջ տվյալ ուղղության և դպրոցի սահմանների ճշգրտման խնդիրներ՝ սոցիալական, քաղաքական, կենցաղային, հոգևոր իրականության իմացությամբ, անհատի և հասարակության ճակատագրերի, կյանքի ներքին շարժումների վերլուծությամբ։ Այդ է վկայում նաև գիտաժողովի հարցադրման հանդեպ մասնագիտական լայն հետաքրքրությունը․ ավելի քան 34 զեկուցում, տարբեր երկրների գիտնականների մասնակցություն՝ խորքային և մասնակի հարցերի քննությամբ»,- իր ելույթում, մասնավորապես, ասաց Հերիքնազ Որսկանյանը։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց․ «Այս գիտաժողովն, իմ կարծիքով, ունի երկու կարևոր առանձնահատկություն։ Առաջին հերթին այն, որ գիտաժողովի թեման գրականության տեսության կարևորագույն հիմնախնդիրներից է, և փորձ է արվելու  դիտարկել գրական զարգացման ընթացքն ըստ գրական ուղղությունների։ Գիտաժողովի մյուս առանձնահատկությունն այն է, որ բոլոր զեկուցողներն այս կամ այն ձևով անդրադարձել են գրական դպրոցներին, ստեղծագործական մտածողության զանազան ձևերին նաև ըստ գրական ժանրերի։ Ես կարծում եմ, որ գիտաժողովը ոչ միայն պետք է ամփոփի, ընդհանրացնի գրական կյանքի զարգացման ընթացքը երկարատև ժամանակահատվածում, այլ նաև պիտի որոշակի խթան հանդիսանա գրական կյանքի աշխուժացման, զարգացման համար»։

Մասնակիցներին ողջույնի ուղերձ հղեց նաև Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, ՌԳԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Միխայիլ Պիոտրովսկին՝ կարևորելով երկու երկրների գիտական և կրթական հաստատությունների համագործակցությունը և համատեղ գիտաժողովների անցկացումը։   

Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 10-ը՝ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում (Սուրբ Գրիգոր Լուսավորչի 15, 3-րդ հարկ)։ 

Գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը, ՌԳԱ Ա․ Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը, Վենետիկի Մխիթարյան միաբանությունը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոﬕտեի աջակցությամբ։ 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին
08․10.2024թ.


Ազդեր
Հրապարակումներ մամուլում
07/11/2024

Հիդրոպոնիկ բույսերի արդյունավետությունն ու դրամաշնորհները
1lurer.am
01/11/2024

Կանցկացվի Հայաստանի գիտական համայնքի «Ամենամյա ամփոփիչ գիտաժողով - 2024» գիտական միջոցառումը
hesc.am
31/10/2024

Մեկնարկել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր - 2025» մրցույթի հայտերի ընդունումը
hesc.am
30/10/2024

Археологи открыли неизвестный храм Урарту. Дневная поверхность
proshloe.com
Կայքը հաճախել են
7 167 836

անգամ սկսած 01.01.2005թ.
National Academy of Sciences of the Republic of Armenia
ՀՀ ԳԱԱ պատկերանիշ (սև, կապույտ)
Ճիշտ տառատեսակի արտապատկերման համար ներբեռնեք և տեղադրեք Arian AMU.ttf
Դեպի վեր Կայքը վերջին անգամ թարմացվել է՝  13:05, 04/12/2024 Դեպի վեր
Գլխավոր էջ - Ակադեմիայի մասին - Բաժանմունքներ - Կազմակերպություններ - Անդամներ - Կապ մեզ հետ - Կառուցվածք - Նախագահության անդամներ
Փաստաթղթեր - Ինովացիոն առաջարկներ - Հրատարակություններ - Հիմնադրամներ - Գիտաժողովներ - Մրցույթներ - Միջազգային համագործակցություն
Երիտասարդական ծրագրեր - Լուսանկարներ - Տեսադարան - Վեբ ռեսուրսներ - Այլ ակադեմիաներ - «Գիտություն» թերթ - «Գիտության աշխարհում» հանդես
Հրապարակումներ մամուլում - Ազդեր - Հոբելյաններ - Համալսարաններ - Նորություններ - Գիտական արդյունքներ - Սփյուռքի բաժինը ներկայացնում է
Երիտասարդ գիտնականի ամբիոն - Մեր երախտավորները - Հայտարարություններ - Կայքի քարտեզ - COVID-19
© Copyright 1998-2024 Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
Կայքը պատրաստված է և սպասարկվում է Հայաստանի ակադեմիական գիտահետազոտական կոմպյուտերային ցանցի կողմից (ASNET-AM):
Հարցերի կամ առաջարկությունների համար կարող եք ուղարկել նամակ webmaster {[ at ]} sci.am էլեկտրոնային փոստին: